Մատչելի հղումներ

Աֆղանստանի ապագան` ամերիկյան ուժերի դուրսբերումից հետո


Աֆղանստանի զինված ուժերը շարունակում են մարզումները, երբ ամերիկյան ուժերի վերջնական դուրսբերմանը մնացել է ընդամենը չորս ամիս:

ԱՄՆ-ի դեմոկրատ սենատորներից Թիմ Քեյնի խոսքերով, Աֆղանստանում գրանցված հաջողությունն առավել ոգեւորոիչ պիտի լինի այս երկրի ժողովրդի համար: ‘’Անցած քսան տարիների ընթացքում այստեղ տեսան կյանքի պայմանները բարելավելու կարեւորությունը, եւ այժմ նրանք չպիտի նախընտրեն հետ գնալու եղանակը’’, ասում է նա:

Աֆղանստանից ամերիկյան ուժերը դուրս բերելու քաղաքականություն են ունեցել թե հանրապետական, թե դեմոկրատ նախագահները, եւ ամեն անգամ արժանացել են մրցակից կուսակցության քննադատությանը: Մինչեւ սեպտեմբերի 11-ը զորքերի լիակատար հետքաշման մասին որոշում կայացրած Ջո Բայդենն այսօր հանրապետականների թիրախում է:

‘’Միայն այն հանգամանքը, որ հետքաշման վերջնաժամկետ է ընտրված ահաբեկչական հարձակումների տարելիցի օրը, նշանակում է, որ այն պայմանավորված է ոչ թե տեղում առկա հանգամանքներով, այլ պարզապես քաղաքական միավորներ շահելու քայլ է’’, ասում է հանրապետական սենատոր Ջիմ Ինհոֆը:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության պաշտոնատար անձինք Կոնգրեսում անցկացված լսումների ժամանակ հավաստիացնում էին, որ ահաբեկչության սպառնալիքները մեծապես են փոխվել Օսամա բին Լադենի ժամանակներից ի վեր:

Ինչպես պաշտպանության փոխնախարարի պաշտոնակատար Դեյվիդ Հելվին է ասում, ‘’Ահաբեկչական խմբավորումներ են այսօր գործում Մերձավոր Արեւելքում, Աֆրիկայում: Սակայն հատկապես Աֆղանստանից ԱՄՆ-ին սպառնացող ահաբեկչության վտանգը մեծապես է կրճատվել’’:

Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաները կարեւորություն են տալիս նաեւ Թալիբանի հետ կապերին:

Աֆղանստանի հաշտեցման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զալմայ Խալիլզադեի խոսքերով օրինակ, Թալիբանը կանգնած է միմյանցից շատ տարբերվող երկու ապագաների միջեւ: ‘’Նրանք կարող են ընտրել խաղաղության, անհնազանդությունից դեպի քաղաքական հարթակ տանող ուղին, կամ կամ էլ պիտի շարունակեն ռազմական եղանակով իշխանությունը վերցնելու իրենց քաղաքականությունը, ինչը կտանի դեպի մեկուսացում, տարածաշրջանային եւ միջազգային համայնքի կողմից ճնշումների ու պատժամիջոցների’’, ասում է նա:

Այո կա երկու ընտրություն, կամ պայքարել քաղաքական եղանակով, կամ շարունակել անհնազանդությունը: Նայելով անցած ամիսներին Թալիբանի ընտրած ուղին, կարելի է ասել, որ այն դեռեւս չունի առաջինով գնալու մտադրություն: Այս ամսվա ընթացքում էր, որ Քաբուլի մոտակայքում դպրոցներից մեկի վրա իրականացված հարձակման արդյունքում այստեղ 90 մարդ զոհվեց:

XS
SM
MD
LG