Մատչելի հղումներ

ԱՄՆ պետքարտուղարն ու ՌԴ արտգործնախարարը քննարկման ընթացքում անդրադարձել են հայ-ադրբեջանական հակամարտությանը


ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովըհանդիպել են։ Քարտուղարը նշել է, որ Միացյալ Նահանգները ձգտում են ավելի կայուն ուկանխատեսելի հարաբերությունների Մոսկվայի հետ: Նրանք քննարկել են ՌուսաստանիԱրկտիկական խորհրդի նախագահության և համագործակցության կարևորության շուրջ հարցեր՝հաշվի առնելով տարածաշրջանում ԱՄՆ ընդհանուր շահը:

Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսի փոխանցմամբ՝ «Քարտուղարը նաև վերահաստատելէ նախագահ Բայդենի վճռականությունը՝ պաշտպանել ԱՄՆ քաղաքացիներին և գործել իպաշտպանություն ԱՄՆ շահերի՝ ի պատասխան Ռուսաստանի գործողությունների, որոնք վնասումեն մեզ կամ մեր դաշնակիցներին:

Քարտուղարը պարզաբանեց, որ Ռուսաստանը պետք է ազատ արձակի ամերիկացիքաղաքացիներ Փոլ Ուիլանին և Թրևոր Ռիդին»։

Ի թիվս այլ հարցերի՝ պետքարտուղարը խորը մտահոգություններ է հայտնել Ուկրաինայիտարածքում և նրա մերձակայքում Ռուսաստանի շարունակական ռազմական տեղակայման շուրջ,ինչպես նաև «Ամերիկայի Ձայնի» և «Ազատ Եվրոպա / «Ազատություն» ռադիոկայանի դեմ նրագործողությունների, Ալեքսեյ Նավալնիի առողջության և ընդդիմադիր կազմակերպություններիբռնաճնշումների վերաբերյալ:

Քարտուղարը կարևորել է Սիրիայի բնակչության համար մարդասիրական աջակցությանապահովման հրամայականը, միևնույն ժամանակ, նրանք անդրադարձել են տարածաշրջանայինխնդիրների, այդ թվում` Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության երկարաժամկետ լուծում գտնելու հարցին:

Նրանք նաև քննարկել են այն ոլորտները, որոնցում ԱՄՆ և ՌԴ ժողովուրդները կարող են օգտվելկայուն և ուժեղացված համագործակցությունից։ Երկու պաշտոնյաները անդրադարձել ենԱֆղանստանի և Իրանի վերաբերյալ հարցերին։ Քարտուղարը և Արտաքին գործերի նախարարըպարտավորվել են շարունակել քննարկումներն առաջիկայում:

XS
SM
MD
LG