Մատչելի հղումներ

Բլինքեն-Լավրով հանդիպումը ԱՄՆ-ը գնահատում է որպես հնարավորի «փորձություն»


ԱՄՆ պետքարտուղարը կրկնել է, որ Վաշինգտոնը կցանկանար Մոսկվայի հետ պահպանել «ավելի կայուն, ավելի կանխատեսելի» հարաբերություններ

ԱՄՆ-ի և Ռուսաստանի արտգործնախարարները պատրաստվում են Իսլանդիայում առաջին դեմ առ դեմ հանդիպմանը, որը տեղի կունենա վերջին ամիսներին երկու երկրների հարաբերությունների կտրուկ վատթարացման պայմաններում:

Նախատեսվում է, որ ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը չորեքշաբթի երեկոյան հանդիպում կանցկացնեն Ռեյկյավիկում Արկտիկայի խորհրդի նիստից հետո:

Արտասովոր զսպված հայտարարությամբ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսն ասել է, թե հանդիպումը «հնարավորություն կտա փորձարկել այն ենթադրությունը, որ մենք կարող ենք ավելի կայուն և կանխատեսելի հարաբերությունների հասնել Մոսկվայի հետ»:

Բայց նույնիսկ բանակցություններից առաջ, որոնք ենթադրաբար պետք է ճանապարհ բացեն հունիսին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի և Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի միջեւ գագաթնաժողովի համար, երկու դիվանագետները նախանշում են հանդիպման վերաբերյալ տրամագծորեն հակառակ տեսակետներ:

Երկու միջուկային տերությունները համաձայն չեն տարաբնույթ հարցերի շուրջ, որոնց թվում են Ուկրաինան և Արկտիկան, Ալեքսեյ Նավալնիի հետ կապված խնդիրը, կիբերտարածության գործունեության վերաբերյալ մեղադրանքները:

«Մենք կնախընտրեինք ավելի կայուն, կանխատեսելի հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ», - երեքշաբթի օրն ասել է Բլինքենը: «Միևնույն ժամանակ, մենք հստակ նշել ենք, որ եթե Ռուսաստանը որոշի անխոհեմ կամ ագրեսիվ գործողություններ ձեռնարկել մեր կամ մեր դաշնակիցների կամ գործընկերների շահերի դեմ, ապա մենք հանդես կգանք համարժեք պատասխանով: Ու դա կանենք ոչ լարվածությունը խորացնելու, այլ այն պատճառով, որ չենք կարող թույլ տալ, որ մարտահրավերներն անպատիժ մնան »:

Երեքշաբթի օրը Բլինքենը Twitter- ում նաեւ դատապարտել է 2014 թվականին Ղրիմը Ռուսաստանի կողմից բռնակցելու հանգամանքը: մի ռուսական բռնակցումը:

Ելույթ ունենալով Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում Լավրովը նույնպես հանդես է եկել խիստ խոսքերով:

Լավրովի խոսքով ՝ Ռուսաստանը հույս ունի, որ հարաբերությունների կարգավորումը հիմնված կլինի կոնկրետ գործերի վրա, այլ ոչ թե խոսքերի վրա:

Բլինկենը նշել է, որ Լավրովի հետ իր հանդիպումը կարևոր հնարավորություն կլինի ստուգելու, թե արդյոք ԱՄՆ-ը և Ռուսաստանը կարող են համագործակցել որոշակի հարցերի շուրջ, ներառյալ կլիմայի փոփոխությունը, Մերձավոր Արևելքը, Իրանը և Հյուսիսային Կորեան:

Պետքարտուղարը նշել է, որ, չնայած առկա թշնամանքին, Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը Բայդենի վարչակազմի աշխատանքի հենց սկզբում համաձայնվել են երկարաձգել START-3 պայմանագիրը:

Ռեյկյավիկում տարաձայնությունների մեկ այլ տարածք կարող է լինել Արկտիկան, որտեղ Ռուսաստանը ընդլայնում է իր ռազմական ներկայությունը և վարում իր ազդեցության ընդլայնման քաղաքականություն:

Դիվանագետների արտաքսումից հետո Մոսկվան և Վաշինգտոնը դառը վեճի մեջ են ներքաշվում նաև իրենց դեսպանությունների և հյուպատոսությունների կարգավիճակի շուրջ:

Ռուսաստանի խնդրանքով ԱՄՆ-ը պետք է ձերբազատվի իր դիվանագիտական առաքելություններում ոչ ամերիկացի բոլոր անձնակազմերից մինչ օգոստոսի 1-ը:

XS
SM
MD
LG