Մատչելի հղումներ

"Ժամանակն է հասկանալու, որ մեր քաղաքականությունն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին քաջալերում է լարել ռազմական իրավիճակը". Ադամ Շիֆ


ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը նույնպես գրառում է կատարել ադրբեջանական զինուժի կողմից սահմանը հատելու մասին:

"Սա ևս մեկ վտանգավոր և սադրիչ գործողություն է, որը կարող է հանգեցնել կյանքերի հետագա կորստի: Միացյալ նահանգների համար ժամանակն է հասկանալու, որ մեր քաղաքականությունն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին քաջալերում է լարել ռազմական իրավիճակը՝ մեծացնելով ևս մեկ պատերազմի ռիսկը",- գրել է Ադամ Շիֆը:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին Շիֆը հորդորել է առավել լայնորեն ներգրավվել Մինսկի խմբի ձևաչափում, որն այժմ ավելի քան երբևէ կարևոր է:

"Մենք չպետք է ռազմական ֆինանսավորում տրամադրենք մի ազգի, որը սովորաբար ներգրավվում է մարդու իրավունքների խախտումներում և ոտնահարում իր հարևանների ինքնիշխանությունը",- նշել է կոնգրեսական Շիֆը:

XS
SM
MD
LG