Մատչելի հղումներ

Մերձավոր Արեւելքը կանգնած է պատերազմի պռնկին


Իսրայելը պատրաստվում է ներխուժում իրականացնել Գազայի գոտի եւ գործողության ծրագիրը ներկայացվել է բանակի հրամանատարությանը: Պաշտպանության ուժերի խոսնակն ասել է, թե ցամաքային ներխուժում իրականացնելու գործողությունները նախապատրաստական փուլում են:

Այժմ զորքեր են բերվել դեպի Համասի վերահսկողության տակ գտնվող Գազայի գոտու սահմանը: Վերջին ներխուժումն այստեղ իրականացվել էր 2014 թվականին:

Անցած գիշերվա ընթացքում Իսրայելի բանակային ուժերն ու Պաղեստինի Համաաս խմբավորման զինյալները շարունակում էին միմյանց դեմ կատաղի հրթիռակոծումը: Համասն ուժգնացրեց իսրայելյան տարածքների հրթիռակոծումը, երբ Իսրայելի օդային գրոհներից մեկի արդյունքում Գազայում սպանվեց իր հրամանատարներից մեկը:

Հինգշաբթի օրվա տվյալներով Գազայի գոտում պաղեստինցի զոհերի թիվը հասել է 83-ի, որոնց թվում 17-ը երեխաներ են: Իսրայելը տվել է յոթ զոհ, նրանց թվու`մ վեցամյա մի տղա:

ՄԱԿ-ը դեռեւս ապրիլի կեսերին, երբ սկսվեցին բախումները, հայտարարեց, որ այն կարող է դառնալ լայնածավալ պատերազմի պատճառ:

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի գլխավորությամբ, օտարերկրյա մի շարք ղեկավարներ այս պահին իրականացնում են իրադրությունը շտկելու ուղղությամբ փորձեր: Բայդենը խոսել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ: ‘’Հույս ունեմ, որ սա կավարտվի շուտով’’, ասել է նա:

Մերձավոր Արեւելքի հարցերով Մեծ Բրիտանիայի նախարար Ջեյմս Քլիվերլին իրականացվող փոխադարձ հրթիռակոծումները ‘’աննախադեպ’’ են իրենց ծավալներով: Նա նույնպես կոչ է արել կողմերին հետ կանգնել պատերազմի պռնկից:

Ռուսաստանի արտգործնախարարությունից էլ հայտնել են, թե Համասի պաշտոնատար անձինք տեղեկացրել են Կրեմլին, որ իրենք պատրաստ են գնալ զինադադարի: Եգիպտոսն էլ հայտարարել էմիջնորդի դերով հանդես գալու պատրաստակամության մասին:

Համասը դեպի Իսրայելի տարածք է անցած չորս օրերի ընթացքում արձակել 1500 հրթիռ: Հրթիռների մի մասը, չհասնելով Իսրայելի տարածք, ընկել են հենց Գազայի գոտում: Հարյուրավոր հրթիռներ ոչնչացվել են Իսրայելի հակաօդային պաշտպանական ուժերի կողմից:

Մերձավոր Արեւելքում ՄԱԿ-ի գլխավոր հանձնակատար Թոր Ուենեսլենդը միացել է պաշտոնատար այն անձանց, ովքեր համոզված են, որ իրադրությունը չմեղմելու դեպքում պատերազմը կդառնա անխուսափելի:

XS
SM
MD
LG