Մատչելի հղումներ

Ինչպես կանդրադառնա Հայոց ցեղասպանությունը Բայդենի կողմից ճանաչելու հանգամանքը թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա


ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը վերջերս, մեկնաբանելով Հայոց ցեղասպանությունը նախագահ Ջո Բայդենի կողմից ճանաչելու հարցը, ասել է, թե նախագահն առաջին իսկ օրվանից էր հայտարարել, որ մարդու իրավունքների պաշտպանությունն ու ժողովրդավարությունը լինելու են նոր վարչակազմի քաղաքականության ուղեցույցը: ‘’Իսկ դա վերաբերում է նաեւ պատմությունը հասկանալու ու անցյալի չարիքներն ընդունելու հանգամանքին, որի նպատակը դրանց կրկնությունն ապագայում կանխելն է’’: Եվ նախագահի խոսքը, ըստ Բլինքենի, զոհերի հիշատակը հարգելու, այլ ոչ թե մեղքն ինչ որ մեկի վրա դնելու նպատակ է ունեցել: ‘’Մենք նկատի ենք ունեցել Օսմանյան կայսրության տարիներին տեղի ունեցածը: Իսկ դա կարեւոր է’’, ասել է Բլինքենը:

Ուուդրո Վիլսոնի անվան վերլուծական կենտրոնի փորձագետ, Թուրքիայում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջեյմս Ջեֆրիի խոսքերով էլ, Բայդենի հայտարարության տեքստը կազմվել է այնպես, որպեսզի հնարավորին չափ քիչ վնաս այն հասցնի ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջեւ առանց այն էլ ոչ այնքան բարենպաստ հարաբերություններին:

‘’Հայտարարության մեջ չկան ‘’Թուրքիա’’ կամ ‘’թուրքեր’’ բառերը: Խոսքը միայն 1915 թվականին տեղի ունեցածի մասին էր’’, ասում է նախկին դեսպանը:

Բացի այդ, ասում է նա, Բայդենը կատարել է իր ընտրողներին տրված խոստումը: ‘’Այնպես որ, ես չեմ տեսնում Թուրքիայի հետ հարաբերությունները մեծապես փոփոխության ենթարկելու ծրագիր’’’, ասում է նա:

Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի փորձագետ Էմիլ Սանամյանի խոսքերով. ‘’Եթե Ցեղասպանության հարցը լիովին դրվի ուժի մեջ, եթե չլինեն անգամ տարածքային զիջումներ, Թուրքիան, միեւնույն է, մտահոգվելու է փոխհատուցման պահանջների հնարավորության համար: Բայց ԱՄՆ-ը չի գրավում նման դիրք: Այն ընդունում է, որ ցեղասպանություն տեղի ունեցել է, սակայն միեւնույն ժամանակ հայտարարում է, որ այն տեղի է ունեցել մինչեւ Ցեղասպանությունները կանխելու եւ պատժելու մասին ՄԱԿ-ի կողմից ընդունված կոնվենցիան:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, որը հայերի սպանություններն Օսմանյան կայսրությունում շարունակում է համարել քաղաքացիական պատերազմի հետեւանք, այս անգամ հեռու մնաց Բայդենին սուր քննադատելուց: Նա նույնիսկ հայտարարեց երկկողմ հարաբերությունները սերտացնելու պատրաստակամության մասին:

Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան, Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզայի խոսքերով էլ, բացի քաղաքական բաղադրիչից, Վաշինգտոնի ու Անկարայի միջեւ հարաբերություններում կարեւոր դեր է խաղում ռազմական գործընկերությունը: Բայդենին ռազմավարական առումով խորը մտածող քաղաքական գործիչ համարելով, Բրայզան ասում է, թե նա լավ է հասկանում ՆԱՏՕ-ում Թուրքիայի դերը: ‘’Այնպես որ, կարծում եմ, որ մի քանի ամսվա ընթացքում կողմերի միջեւ հարաբերությունները կվերադառնան բնականոն հուն’’, ասում է նա` հիշեցնելով հուլիս ամսին նախատեսված հանդիպումը:

Էմիլ Սանամյանի խոսքերով, Բայդենի վարչակազմն այժմ պետք է մտածի Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից անցյալ տարվա վերջին թշնամական գործողությունների ընթացքում վերջինիս աջակցելու պատճառով Անկարայի դեմ պատժամիջոցներ սկսելու մասին, չնայած այն հանգամանքին, որ Թուրքիայի իշխանությունները հերքում են Ղարաբաղյան պատերազմի ժամանակ իրենց զորքերի մասնակցության մասին պնդումները:

Ռուսական ծառայության հետ համագործակցությամբ`

Արամ Վանեցյան

''Ամերիկայի Ձայն''

XS
SM
MD
LG