Մատչելի հղումներ

 
Ցեղասպանությունը ճանաչվել է, բայց զոհերի վերապրած ցավը երբեք չի վերանա. Ստեֆեն Սմիթ

Ցեղասպանությունը ճանաչվել է, բայց զոհերի վերապրած ցավը երբեք չի վերանա. Ստեֆեն Սմիթ


Ամերիկայի ձայնի հետ զրույցում ՛՛Shoah՛՛ հիմնադրամի գործադիր տնօրեն Ստեֆեն Սմիթն անդրադարձել է ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը

Անշուշտ, շատ կարևոր օր է այսօր: Ամերիկայի Միացյալ Նահանգները վերջապես ճանաչեց հայերի հետ տեղի ունեցածը որպես ցեղասպանություն, Ամերիկայի ձայնին տված հարցազրույցում ասում է UNESCO-ի ցեղասպանության կրթության գծով ղեկավար, Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի ՛՛Shoah՛՛ հիմնադրամի գործադիր տնօրեն Ստեֆեն Սմիթը՝ շեշտելով, որ այս ճանաչումը ոչինչ չի փոխում, քանի որ այն ինչ տեղի էր ունեցել 1915 թ.-ին ցեղասպանություն էր և այդպիսիսն էր շարունակում լինել վերջին հարյուր վեց տարվա ընթացքում: Նա ցավով է արձանագրուիմ, որ ԱՄՆ-ին հարյուր վեց տարի էր անհրաժեշտ ցեղասպանությունը ճանաչելու համար.

՛՛Դա շատ ամոթալի է փաստ է Ամերիկայի Միացյալ Նահանգների համար, սակայն լավ է, որ առնվազն այն ճանաչվել է այժմ՛՛,- նշում է Սմիթը:

Ըստ նրա՝ ցեղասպանությունից հետո, անցյալում տեղի ունեցած իրադարձությունները դառնում են բոլորի համար քաղաքական քննարկման նյութ, իսկ զոհերը, նրանց կյանքը, նրանց ընտանիքները և երեխաները՝քաղաքական գործընթացի մի մաս:

՛՛Դա որևէ կապ չունի նրանց վերապրածի, այդ ժամանակ իրենց վերապրած մարդու իրավունքների ոտնահարումների, ինչպես նաև սերունդներին փոխանցվող տրավմայի հետ՛՛,- նշում է նա:

Նրա կարծիքով՝ անգամ այժմ ցեղասպանություն բառի կիրառումը ուշացած է: Այն ավելի շուտ քաղաքական բնույթի եզր է, քան անձի վերապրածին վերաբերող հուզական խոսք: Ըստ նրա, ճանաչումը չի բխում զոհերին կամ համայնքին կարեկցելու ցանկությունից: Այն, փաստորեն, քաղաքականացվել է չափազանց երկար ժամանակ և այս պահի դրությամբ փոխհատուցման վճարի մասին խոսելն անհնար է, կարծում է Սմիթը:

՛՛Այն կարող է փոխել քաղաքական լանդշաֆտը, սակայն կասկածում եմ, որ փոխի իրավականը: Այդ դեպքերից անցել է մեկ դար: Այս պահին գրեթե անհնար է խոսել հատուցման մասին: Եվ, իհարկե, չկա Թուրքիայի կառավարության համաձայնությունը՛՛,- շեշտում է Սմիթը:

Նա ընդգծում է, որ թուրքական կողմը կտրականապես դեմ է ցեղասպանության ճանաչմանը, ուստի բարդ է այսօր խոսել որևէ իրավական գործողության մասին:

Նա այցելե է Թուրքիա, ուր մասնակցել է Ստամբուլում անցկացվող գիտնականների համաժողովին: Ըստ Սմիթի՝ Թուրքիայում գիտնականների կամ հանրային շրջանակում առկա է ընկալում, թե ինչ է տեղի ունեցել այդ ժամանակ: Դա մարդու իրավունքների կոպիտ խախտում էր: Ըստ նրա՝ մի գուցե ոչ բոլորն են այնտեղ համաձայն ցեղասպանություն սահմանման հետ, բայց տեղյակ են, որ հայկական համայնքը բնաջնջվել է: Նա ընդգծում է, որ կան շատ համարձակ ու խելացի գիտնականներ ու ուսուցիչներ, ովքեր խոսում են Հայոց ցեղասպանության մասին Թուրքիայում, սակայն դա ունենում է ծանր հետևանքներ նրանց համար, իսկ երբեմն նրանք ստիպված են լինում վճարել շատ բարձր գին: Նրա կարծիքով՝ պատմությունը նրանց կողքին է, քանի որ Հայոց ցեղասպանության փաստերն ի վերջո անհերքելի են: Ցեղասպանության ժխտումը միշտ էլ դրա շարունակությունն է, նշում է նա: Նրանք, ովքեր մասնակցում են դրա իրականացմանը կամ փաստերի աղավաղմանը, ևս մասնակից են այս ամենի:

Նրա պնդմամբ տեղի ունեցածի փաստավավերագրական մասն անհերքելի է: Ապացույցներ կան ոչ միայն պատմական փաստաթղթերի միջոցով, որոնք կարելի է ներկայացնել որպես աղբյուրներ, այլ նաև, օրինակ, «Shoah» հիմնադրամի, որը Սմիթը ղեկավարում է: Նա հայտնում է, որ իրենք ունեն Հայոց ցեղասպանություն վերապրածների շուրջ 2000 վկայություններ, ովքեր այսօր արդեն մահացել են, սակայն նրանց պատմությունները ներկայացնում են ճշմարտությունը:

՛՛Մենք կշարունակենք տարածել այն, որպեսզի վերապրածների ներկայացրած փաստերը հայտնի դառնան բոլորին՛՛,- ասում է Սմիթը:

Իր ղեկավարած հիմնադրամը աշխատանք է տարել երջանկահիշատակ Մայքլ Հակոբյանի և Կալիֆոռնիայի համալսարանից պրոֆեսոր Ռիչարդ Հելվենստոնի հետ: Նրանք հավաքագրել են ավելի քան 30 տարի ամբողջ աշխարհից փաստաթղթեր և վկայություններ, որոնք փոխանցվել են Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի «Shoah» հիմնադրամ:

՛՛Այսպիսով, եթե որևէ քննարկում լինի տեղի ունեցածի փաստերի վերաբերյալ, ապա ամբողջ աշխարհում կան հարյուրավոր համալսարաններ, որոնք կարող են ստանալ այս վկայությունները և առաջին ձեռքից լսել վերապրածներին՛՛, - ասում է նա՝ շեշտելով, որ դա հայերի ցեղասպանության վկայությունն է, որը հավերժ կպահպանվի:

Սմիթը ասում է ՝ երբեք չպետք է թույլ տալ, որպեսզի հանցագործություն կատարածները խուսափեն պատժից, քանի որ իրենք մեղավոր են: Նրանք Հոլոքոստի հետ միասին կատարեցին 20-րդ դարի ամենասարսափելի հանցագործությունները, Ռուանդան և այլ ցեղասպանություններ:

՛՛Սառնասրտորեն սպանվել են կանայք, երեխաներ, և մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն՛՛,- ընդգծում է «Shoah» հիմնադրամի ղեկավարը՝ կարևորելով անցյալի դասերը:

Նրա կարծիքով շատ հաճախ քաղաքականացումը կլանում է խնդրի բուն էությունը, հատկապես ցեղասպանության խնդրի նման հարցում:

՛՛Այսօր ես կասեի միայն՝ մտածեք զոհերի մասին. նրանք արդարության կարիքն ունեն: Այսօր իրենց հետ տեղի ունեցածը ճանաչվել է, սակայն ցավը երբեք չի հեռանա՛՛,- նշում է Ստեֆեն Սմիթը:

Facebook Forum

XS
SM
MD
LG