Մատչելի հղումներ

ՌԴ ԱԳՆ-ն ԱՄՆ-ին անվանել է «հակառակորդ»


Վաշինգտոնը և ՆԱՏՕ-ն շեշտում են Ուկրաինայի սահմանների մոտ Ռուսաստանի ագրեսիվ գործողությունները դադարեցնելու անհրաժեշտությունը

Ռուսաստանը երեքշաբթի օրը ԱՄՆ-ին անվանեց «հակառակորդ» և խորհուրդ տվեց, որ ամերիկյան ռազմանավերը հեռու մնան Ղրիմից:

Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովն ամերիկյան ռազմական նավերի Սեւ ծով գործուղումը որակել է սադրիչ գործողություն: Ռյաբկովի խոսքով՝ Ամերիկան ստուգում է ռուսական կողմի արձագանքը: Նրանք խաղում են մեր նյարդերի հետ, ասել է ՌԴ փոխարտգործնախարարը:

«ԱՄՆ-ը մեր հակառակորդն է և ամեն ինչ անում է միջազգային ասպարեզում Ռուսաստանի դիրքերը խաթարելու համար», - Ռյաբկովի խոսքերը մեջբերում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Հիշեցնենք, որ Մոսկվան Ղրիմն Ուկրաինայից իրեն է բռնակցել 2014 թվականին:

Այս շաբաթ Սև ծով պետք է ժամանեն ԱՄՆ-ի երկու ռազմանավեր:

Նախօրեին ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը քննարկել են Ուկրաինայի սահմանների երկայնքով և գրավյալ Ղրիմում Ռուսաստանի ագրեսիվ ռազմական նախապատրաստական գործողությունների անմիջապես դադարեցման կարևորությունը:

Facebook Forum

XS
SM
MD
LG