Մատչելի հղումներ

Բայդենի բյուջեի առաջարկը կտրուկ կփոխի ԱՄՆ-ի ծախսերի գերակայությունները


Բայդենի վարչակազմը ուրբաթ օրը հրապարակեց մի նախագիծ, թե ինչպես է ցանկանում, որ դաշնային կառավարությունը երկրի բյուջեն ծախսի 2022 ֆինանսական տարվա ընթացքում:

Բայդենը քարոզարշավի ժամանակ խոստանում էր ներդրումներ կատարել կրթության, աշխատատեղերի, առողջապահության և շրջակա միջավայրի պահպանության ոլորտներում:

Նախագիծը շատերին կուրախացնի, քանի որ այն վերականգնում է ֆինանսավորումը մի շարք գործակալությունների, որոնց բյուջեն կրճատել էր նախկին նախագահ Դոնալդ Թրամփը: Կրթության նախարարությունը կտեսնի բյուջեի թռիչք 41% -ով`համեմատած 2021 ֆինանսական տարվա հետ: Առևտրի նախարարության ֆինանսավորումը կաճի 28%, առողջապահության նախարարությանը`24%, բնապահպանության գործակալության բյուջեն 21%-ով:

Սակայն որոշ դեմոկրատներ և գործնականում բոլոր հանրապետականները կխոչընդոտեն պաշտպանական ծախսերի ավելացման ցածր տեմպը: Հանրապետականները, ամենայն հավանականությամբ, դեմ կլինեն այն ծախսերի ավելացմանը, ինչպիսիք են մաքուր ներգիայի հետազոտությունները և տնտեսական անհավասարությունը մեղմելու ջանքերը:

Բայդենի վարչակազմն առաջարկում է 16% -ով ավելացնել ոչ պաշտպանական ծախսերը` հասցնելով դրանք 769 միլիարդ դոլարի: Պաշտպանության ծախսերը գրանցելու են միայն չնչին աճ` 1,7% , ինչը կազմելու է 753 միլիարդ դոլար:

Հանրապետականների դժգոհությունն արտահայտելով` Սենատում փոքրամասնության առաջնորդ Միթչ Մաքքոնելը և Սենատի զինված ծառայությունների, հետախուզության, բյուջեի և հատկացումների հանձնաժողովների հանրապետական բարձրաստիճան անդամներն ասում են. «Ամերիկայի պաշտպանական բյուջեի կրճատումը լիովին խաթարում է Չինաստանի վերաբերյալ Վաշինգտոնի դեմոկրատների կոշտ խոսակցությունը և կասկածի տակ առնում Չինաստանի կոմունիստական կուսակցությանը դիմակայելու վարչակազմի պատրաստակամությունը»:

Բայդենի առաջարկը ընդհանուր առմամբ ողջունում են ավելի ազատական գաղափարախոսություն ունեցող հաստատություններն ու խմբերը, որոնք կարծում են, որ անցյալում տեղի են ունեցել անհարգի վատնումներ:

XS
SM
MD
LG