Մատչելի հղումներ

Բայդենը ներկայացրել է դաշնային դատավորների առաջին ցուցակը


Նախագահի հայտարարության մեջ նշված է թեկնածուների բարձր որակավորումը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ներկայացրել է դաշնային դատավորների թեկնածուների առաջին ցուցակը: 11 հավակնորդների թվում են երեք աֆրոամերիկացիներ, մահմեդական, ինչպես նաև թեկնածու խաղաղօվկիանոսային կղզիների տարածաշրջանից:

«Առաջադրվածների այս նոր ցուցակը ներառում է ամերիկյան իրավագիտական մտքի լավագույն, ամենավառ ներկայացուցիչներին», - ասված է նախագահի հայտարարության մեջ:

Փաստաթուղթը նույնպես ընդգծում է առաջադրվածների «փորձառությունն ու տեսակետների բազմազանությունը»:

Նախագահի կողմից առաջադրումները ենթակա են Սենատի հաստատմանը:

Շրջանային դատավորների պաշտոնների թեկնածուների ցուցակում ընդգրկված են Քեթանջի Բրաուն-Ջեքսոնը, Թիֆանի Կանինգհեմը և Քենդիս Ջեքսոն-Էքիվումին:

Զահիդ Քուրայշին, ով ներկայումս Նյու Ջերսի նահանգային դատական ոլորտում է, կարող է դառնալ առաջին մահմեդականը, ով կստանձնի դաշնային դատավորի պաշտոնը: Իսկ Ֆլորենս Փենը կարող է դառնալ առաջին ասիացի ամերիկացին, ով Կոլումբիայի շրջանում կարող է դառնալ շրջանային դատավոր:

Facebook Forum

XS
SM
MD
LG