Մատչելի հղումներ

Քովիդ 19-ի երկարաժամկետ ու մշտական ախտանիշները


Քովիդ 19-ը շնչառական խնդիրներ հարուցող հիվանդություն է, որն առաջ է գալիս SARS-COV2 անվանումը կրող կորոնավիրուսից:

Կորոնավիրուսն արդեն երկրորդ անգամն է դառնում մահաբեր հիվանդության տարածման պատճառ:

SARS-ն առաջին անգամ հայտնվեց Չինաստանում 2002 թվականին: Վիրուսի երկրորդ տարբերակը նորից հայտնաբերվեց Չինաստանում, այս անգամ 2019 թվականին, ինչի պատճառով ստացավ COVID-19 անվանումը: Այս վիրուսը հարձակում է գործում ընդդեմ թոքերի, որտեղ հայտնվելուց հետո այն բազմապատկվում է ու ոչնչացնում վարակի դեմ պայքարելու ունակ մոլեկուլները: Մարդկանց մեծ մասը հաղթահարում է հիվանդությունը, սակայն վիրուսը որոշ դեպքերում վնաս է հասցնում թոքերին ու շնչահեղձ անում վարակված անձանց:

Թոմաս Ստիիլն այն հիվանդներից է, որոնք ենթարկվել են երկու թոքերի փոխպատվաստման: Նրա խոսքերով, ինքը 58 օր շարունակ պայքարել է շնչելու համար:

Թթվածինն օրգանիզմում արյուն է փոխանցվում թոքերի միջոցով: Իսկ երբ վիրուսը վնասում է թոքերը, արյան մեջ առաջ է գալիս թթվածնի սով: Այդ դեպքում է, որ հիվանդին են միացնում թթվածին մղող սարքեր:

Բացի այդ, COVID-19-ը կարող է երակներում առաջ բերել խցանումներ, ինչը մեծ խնդիրներ, այդ թվում մահաբեր ազդեցություն է առաջ բերում արյան բարձր ճնշում ու սրտանոթային հիվանդություններ ունեցող անձանց մոտ: Խցանումները կարող են տարածվել ամբողջ օրգանիզմում, այդ թվում թոքերում ու սրտի մեջ: Դրա հետեւանքով առաջ են գալիս սրտի կամ ուղեղի կաթված:

Առաջ եկած բորբոքումները վնասում են սրտի հյուսվածքները, որոնք երբեմն բուժվում են, երբեմն`ոչ:

Արդեն պարզ է, որ վիրուսը որոշ դեպքերում վնասում է երիկամները: Ինչպես Նյու Յորքի հիվանդանոցներից մեկի բժիշկներն են ասում, իրենց հիվանդների մոտ 37 տոկոսի մոտ գրանցվել են երիկամների վնասվածքներ: Նրանց 14 տոկոսի դեպքում պահանջվել է դիալեզ:

Ոչ միայն հիվանդանոցային բուժման կարիք ունեցող անձանց, այլ նաեւ նրանց մոտ, ովքեր հաղթահարել են հիվանդությունը տնային պայմաններում, կարող են առաջ գալ երկարաժամկետ ախտանիշներ:

Քլիվլենդի կլինիկայի բժիշկներից Քրիսթին Էնգլանդն ասում է, որ ըստ հետազոտությունների, հիվանդացած անձանց 10-ից 80 տոկոսը հիվանդության ախտանիշները պահպանում են բուժումից հետո ընկած չորս շաբաթներից հետո եւս:

Կան բժշկական որոշ կենտրոններ, որոնք բացել են հատուկ կլինիկաներ, որոնց նպատակն է օգնել նրանց, ովքեր ապաքինվելուց հետո երկար ժամանակ չեն ազատվում ախտանիշներից:
Իսկ կան մարդիկ, ովքեր ասում են, որ այլեւս երբեք իրենք չեն կարող լինել այն, ինչ էին մինչեւ COVID-19-ով հիվանդանալը:

XS
SM
MD
LG