Չորեքշաբթի օրը փլուզեցին Trump Plaza հյուրանոցն ու խաղատունը, որն Ատլանտիկ Սիթի քաղաքում ժամանակին համարվում էր մոլեխաղերի կենտրոնը: Սակայն քաղաքական իր մոլեխաղից հրաժարվել չի ցանկանում նախկին նախագահ Թրամփը: Երեքշաբթի օրը նա քաղաքական հարձակում գործեց Սենատի հանրապետական փոքրամասնության ղեկավար Միթչ Մաքքոնելի դեմ, որն իրեն մեղադրել էր հունվարի 6-ին Կապիտոլիումի դեմ իրականացված գրոհի համար:
Թրամփը հայտարարել է, թե հանրապետական այն սենատորները, որոնք աջակցում են Մաքքոնելին, այլեւս չեն կարող վերընտրվել: Թրամփը նաեւ սպառնացել է աջակցել աջթեւայիններին` ընդդեմ մյուսների:
Ինչպես Թրամփի ընտրարշավի նախկին խորհրդական Ջեյսոն Միլլերն է ասում, ‘’Նպատակն է ցույց տալ նախագահ Թրամփի օգտին քվեարկած 75 միլիոն անձանց, որ Թրամփը քաղաքականապես դեռեւս գործուն է եւ շարունակելու է աջակցել այն թեկնածուներին, ովքեր շարժվում են ‘’Առաջին հերթին` Ամերիկան’’ կարգախոսով:
Հանրապետական յոթ այն սենատորները, որոնք կողմ էին քվեարկել Թրամփին իմփիչմենթի ենթարկելու հարցում, այսօր հայտնվել են Հանրապետական կուսակցության քննադատության ներքո, ընդգծելով այն հանգամանքը, որ Թրամփի աջակիցների թիվը մնում է կայուն:
Ինչ վերաբերում է Կապիտոլիումի դեմ իրականացված գրոհի ընթացքում Թրամփի խաղացած դերին, պետք է ասել, որ Ներակայացուցիչների պալատը նախատեսում է կազմել անկախ մի հանձնաժողով, այդ հարցը քննելու համար:
Ինչ վերաբերում է հանրապետականների շարքերում անցկացված վերաբերմունքին, պետք է ասել, որ նրանց 75 տոկոսը ցանկանում է նախկին նախագահին տեսնել կուսակցության մեջ գործուն դերակատարությամբ:
Իսկ այս հանձնաժողովի եւ հարկային ու ապահովագրական հարցերում Թրամփի կողմից իրականացված հնարավոր խախտումների մասին ուսումնասիրություններն ու դրանց արդյունքը կարող են գործուն ազդեցություն ունենալ Թրամփի աջակիցների վրա: