Մատչելի հղումներ

Չինաստանը օգտագործում է իր պատվաստանյութը իր միջազգային ազդեցության ընդլայնման համար


Չինաստանը խոստանում է իր Sinovac պատվաստանյութը տրամադրել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներին՝ փորձելով ստանալ իրավունք այստեղ COVID-19 պատվաստումներ իրականացնելու համար

Պեկինի խոստման մասին հայտնի է դարձել այս ամսվա սկզբին կայացած գագաթնաժողովի ժամանակ, որին մասնակցում էին Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի 17 երկրներ, ինչը, ըստ փորձագետների, Պեկինի կողմից համաշխարհային ազդեցության ընդլայնման և Չինաստանի առևտրային գործընկերների դիվերսիֆիկացման համաշխարհային ջանքերի շրջանակներում:

Չինաստանը ակտիվացրել է իր դիվանագիտական ջանքերը համաճարակի հաղթահարման հարցում, երբ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներն առերեսվում են համաճարակի աճի հետ: Արդյունքում զգալիորեն աճել է տեղի բնակչության շրջանում փրկարար պատվաստանյութերի պահանջարկը:

Ըստ վերլուծաբան Ստեֆան Մորիսոնի՝ անհրաժեշտ քանակի պատվաստանյութի ձեռքբերման անկարողությունն այդ երկրների կողմից Չինաստանի առջև բացել է հնարավորության մի նոր պատուհան: Նա նշում է, որ եվրոպական և Հյուսիսային Ամերիկայի ամենահզոր երկրները կուտակում են պատվաստանյութերի պաշարները, իսկ Չինաստանը, օգտվելով դրանից, ագրեսիվորեն խթանում է իր պատվաստանյութերը և օգտագործում դրանք դիվանագիտական նպատակներով:

Չինական պատվաստանյութերի տարածումը Չինաստանի միջազգային վարկանիշի վերականգնման նպատակ է հետապնդում: Միեւնույն ժամանակ, Պեկինը փորձում է սեպ խրել տարածաշրջանի և նրա արևմտյան դաշնակիցների միջև, ասում է վերլուծաբան Վալբոնա Զենելին:

2012 թվականից Չինաստանն առաջ է քաշել ուղիղ ներդրումների և վարկերի նախաձեռնություններ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի խոշոր ենթակառուցվածքային նախագծերի համար և խոստացել ավելացնել առևտուրը: Բայց գրեթե մեկ տասնամյակ անց այս նախագծերն արդյունավետ չդառան տեղական գործարար շրջանակների համար աշխատատեղերի կամ տնտեսական խթանների ստեղծման հարցում: Այժմ առկա է աճող անհանգստություն չինական բիզնեսի հանդեպ, որն անտեսում է աշխատանքային իրավունքները և շրջակա միջավայրի պաշտպանությունը:

Զենելին ընդգծում է, որ դեպքերի մեծ մասում առկա են վարկեր, որոնք պետք է վերադարձվեն այս երկրների կառավարությունների կողմից: Նա մատնանշում է նաև չինական գործարարության ոչ թափանցիկ գործունեության ոճը, որտեղ շատ դեպքերում, ըստ պայմանագրի, օգտագործվում է չինական աշխատուժն ու հումքը տեղականի փոխարեն:

Խոսելով նաև առևտրի մասին` վերլուծաբանը նշում է առևտրային կապերի անհամաչափությունը, որի արդյունքում շահում են չինական ընկերությունները, իսկ տեղական բիզնեսի արտահանումը դեպի Չինաստան շատ ավելի փոքր աճ է արձանագրում:

Այս իրադրությունը կարող է փոխվել, քանի որ Չինաստանը փնտրում է ներմուծման համար նոր գործընկերներ՝ այս առումով ԱՄՆ-ից կախվածությունը նվազեցնելու համար, ասում է Սթեֆեն Մորիսոնը: Նա չի բացառում, որ Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի պարագայում Չինաստանն ավելի լուրջ մոտեցում որդեգրի, քանի որ խոսքը գնում է դեպի Չինաստանի շուկա արտահանումը խրախուսելու մասին:

Նա նաև ընդգծում է, որ Չինաստանը խոշոր ռիսկի է դիմել` տարածելով իր պատվաստանյութերը՝նախքան դրանց լիարժեք փորձարկման շրջանի ավարտը: Ձախողման դեպքում երկիրը կարող է շատ բարձր գին վճարել դրա համար, որը կարող է ոչ միայն ազդել Չինաստանի հեղինակության վրա, այլև վերացնել հանրային վստահությունը պատվաստանյութերի նկատմամբ: Դա ուժեղ հարված կլինի ընդհանուր համաճարակի դեմ պայքարին:

Վերլուծաբանները շեշտում են, որ արևմտյան տերությունները պետք է ավելի շատ ներգրավվեն պատվաստանյութի տարածման հարցում, որպեսզի սահմանափակեն Չինաստանի ազդեցությունը Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի երկրներոում:

Վերլուծաբաններն ասում են, որ Պեկինը պետք է ապացուցի, որ պատրաստ է ընդունել իր պարտավորությունները որպես համաշխարհային տերություն, որը խաղում է արդար կանոններով ինչպես Եվրոպայում, այնպես էլ այլ տարածաշրջաններում, որտեղ Չինաստանն ունի լուրջ հավակնություններ:

Facebook Forum

XS
SM
MD
LG