Մատչելի հղումներ

Կոսովո. Ընտրություններում հաղթում է ընդդիմադիր կուսակցությունը


«Ինքնորոշում» կուսակցության ղեկավարը ընտրողների աջակցությունը ստացավ կոռուպցիայի դեմ պայքարի խոստումների հիմնա վրա

Կոսովոյի ընդդիմադիր «Ինքնորոշում» կուսակցությունը առջևում է խորհրդարանական ընտրությունների ադյունքում: Դրա մասին են վկայում հարցումների արդյունքները: Սա կարող է է՛լ ավելի բարդացնել արեւմտյան տերությւոնների ջանքերը՝ տարիներ տևող տարածքային վեճերի կարգավորման հարցում:

Հարցումները ցույց են տալիս, որ ՛՛Ինքնորոշումը՛՛ ստացել է ձայների ավելի քան 41տոկոսը, իսկ մյուս ընդդիմադիր ուժը ՝ Կոսովոյի Դեմոկրատական կուսակցությունը՝ ընդամենը 16,5 տոկոս:

Նախատեսվում է, որ Կոսովոյի իշխող Ժողովրդավարական լիգան կհայտնվի երրորդ տեղում ՝ ձայների 15,2 տոկոսով: Դաշինքը հանուն Կոսովոյի ապագայի, որը վերլուծաբանները համարում էին ազդեցիկ ուժ, հավաքում է ընդամենը 7,2 տոկոս:

՛՛Ինքնորոշման՛՛ առաջնորդ Ալբին Քուրտին, ով անցած տարի հինգ ամիս զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը, ձայներ է հավաքել հակակոռուպցիոն խոստումների և Սերբիայի հետ երկխոսության մեջ փոխզիջման չգնալու պնդման շնորհիվ: Սերբիան կորցրեց Կոսովոյի նկատմամբ վերահսկողությունը 1999 թվականին:

Ըստ հարցման տվյալների, ՛՛Ինքնորոշումը՛՛ դժվար թե ստանա խորհրդարանի 61 տեղի մեծամասնությունը, և կուսակցությունը ստիպված կլինի փնտրել կոալիցիոն գործընկեր ՝ կառավարություն ձևավորելու համար:

«Մենք բախվեցինք շատ մարտահրավերների. Սերբիայի հետ կապված խնդիր, համաճարակ, պետության հզորացում», - ասաց Ռամուշ Հարադինայը, ով ղեկավարում է «Կոսովոյի ապագայի դաշինք» -ը:

Ռուսաստանի աջակցության ներքո Սերբիան չի ճանաչում Կոսովոյի անկախությունը՝ ընդգծելով սերբ փոքրամասնության պաշտպանության անհրաժեշտությունը: ԵՄ-ից և ԱՄՆ-ից բանակցողները չկարողացան հասնել փոխզիջման, որը թույլ կտար Կոսովոյին անդամակցել միջազգային կազմակերպություններին, ներառյալ ՄԱԿ և ՆԱՏՕ:

Երկրի աշխատունակ տարիքի բնակչության մեկ երրորդը գործազուրկ է, իսկ մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմում է 4300 ԱՄՆ դոլար: Կոսովոն շարունակում է մնալ ամենաաղքատ երկիրը Արևմտյան Բալկաններում:

Facebook Forum

XS
SM
MD
LG