Մատչելի հղումներ

Էնթոնի Բլինքընը ԱՄՆ-ի նոր պետքարտուղարն է


ԱՄՆ-ի Սենատը երեքշաբթի օրը երկրի պետքարտուղարի պաշտոնում հաստատեց Ջո Բայդընի ընտրած թեկնածու Էնթընի Բլինքընին: Նրա հաստատումն ընդունվեց ձայների 78-22 հարաբերությամբ:

Մինչ Սենատի լիագումար նիստում հաստատումը, Բլինքընի նշանակումը հաստատում էր ստացել վերին պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից:

58-ամյա պետքարտուղարի առջեւ այժմ դրվելու են ազգային անվտանգության հարցերով մի շարք առաջնահերթ հարցեր, այդ թվում Չինաստանի, Ռուսաստանի ու Իրանի հետ հարաբերությունները ճշտելու խնդիրը:

Բլինքընը խոստացել է վերականգնել համաշխարհային ասպարեզում ԱՄՆ-ի առաջատարի դերը: Հիշեցնենք, որ միջազգային հարթակ վերադառնալու առաջին քայլերից մեկը եղավ այն, որ Բայդընի վարչակազմի օրոք ԱՄՆ-ը նորից միացավ Փարիզի կլիմայական հարցերով պայմանագրին:

Էնթոնի Բլինքընը երկար ճանապարհ է անցել Ջո Բայդընի հետ: Նախկինում նա եղել է Սպիտակ տանը եւ Սենատում Բայդընի խորհրդականը, որից հետո Օբամայի վարչակազմում ստանձնել է փոխպետքարտուղարի պաշտոնը:

XS
SM
MD
LG