Մատչելի հղումներ

Թուրքիան փորձում է սերտացնել Գերմանիայի ու Եվրամիության հետ հարաբերությունները


‘’Թուրքիան եւ Գերմանիան ունեն երկկողմ հարաբերությունները բարելավելու նպատակ’’: Այս մասին է հայտնել Թուրքիայի արտգործնախարարը, ում խոսքերով, Եվրամիություն-Թուրքիա հարաբերություններում նույնպես առկա են դրական միտումներ: Ինչպես Մեւլութ Չավուշօղլուն է գերմանացի իր պաշտոնակից Հայկո Մաասի հետ Անկարայում անցկացված համատեղ ասուլիսի ժամանակ ասել, Եվրամիության հետ իր երկրի հրարաբերությունները զարգանում են շնորհիվ Եվրոպայի կողմից ցուցաբերվող կառուցողական քայլերի:

Չնայած կորոնավիրուսի համաճարակի հետ կապված սահմանափակումներին, Թուրքիայի եւ Գերմանիայի միջեւ առեւտրի ծավալներն անցյալ տարի կազմել են 38 միլիարդ դոլար: Այս մասին է նշել Թուրքիայի արտգործանախարարը: Գերմանիայի արտաքին գերատեսչության ղեկավար Մաասի խոսքերով էլ, ինքը հույս ունի, որ է՛լ ավելի կխորանան երկկողմ հարաբերությունները Թուրքիայի եւ Եվրամիության միջեւ: Մաասն ասել է, թե Եվրոպան գուցե պատշաճ կերպով չի գնահատել սիրիացի միլիոնավոր փախստականների իր մոտ ընդունելու Թուրքիայի քայլը, եւ ավելացրել, որ այն իրականացվել է հաջողությամբ:

Թուրքիայի ու Եվրոպական միության միջեւ անցած մեկ տարում գրանցված վայրիվերումներից հետո, Թուրքիայի առաջնորդները հայտարարում են, թե հույս ունեն, որ առաջընթաց կգրանցվի այս տարվա ընթացքում:

XS
SM
MD
LG