Բելառուսի իշխանությունները երկարաձգել են ընդդիմադիր առաջնորդ Մարիա Կոլեսնիկովայի կալանքի ժամկետը, որը մեղադրվում է ազգային անվտանգության խաթարման մեջ:
Բելառուսական ընդդիմության գործունեությունը համակարգող խորհուրդը հաղորդել է, որ իրավապահները Կոլեսնիկովայի կալանքի ժամկետը երկարացրել են ևս երկու ամսով՝ մինչև մարտի 8-ը:
Կոլեսնիկովան Համակարգող խորհրդի կարևոր անդամ է, որը ստեղծվել էր Բելառուսի քաղաքական ընդդիմության կողմից, որպեսզի օգոստոսին կայացած նախագահական ընտրություններից հետո խթաներ երկրում իշխանության փոխանցման գործընթացը, ընտրություններ, որոնք ընդդիմության կարծիքով կեղծվել են:
Արեւմուտքը ևս չի ճանաչել այս ընտրությունների արդյունքները:
Կոլեսնիկովան ձերբակալվել էր սեպտեմբերին՝ երկրի ազգային անվտանգության դեմ գործողությունների հրապարակային կոչեր հնչեցնելու մեղադրանքով:
Կոլեսնիկովան չի ճանաչում իրեն ներկայացված մեղադրանքները՝ դրանք որակելով քաղաքական հենք ունեցող մեղադրանքներ: Մեղադրանքները հաստատվելու դեպքում նրան սպառնում է հինգ տարվա ազատազրկում:
Facebook Forum