Նորընտիր նախագահ Ջո Բայդենը պատրաստվում է ԱՄՆ գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրել դատավոր Մերիք Գարլանդին: Այս մասին չորեքշաբթի օրը հայտնել է Բայդենի անցումային խմբի խոսնակը:
Հիշեցնենք, որ իր նախագահության ընթացքում Բարաք Օբաման արդեն առաջադրել էր Գարլանդին Արդարադատության դեպարտամենտի ղեկավարի պաշտոնում:
Ներկայումս Գարլանդը ծառայում է Կոլումբիայի շրջանի Միացյալ Նահանգների վերաքննիչ դատարանում: Օբամայի կողմից գլխավոր դատախազի պաշտոնում նրա առաջադրման ժամանակ, Ջո Բայդենը զբաղեցնում էր փոխնախագահի պաշտոնը: Այդ օրերին հանրապետականները Սենատում մերժեցին Գարլանդի թեկնածությունը:
Facebook Forum