Մատչելի հղումներ

Իրանն ամեն ամիս կարտադրի 20 տոկոս հարստացված 9 կիլոգրամ ուրան


Իրանը երեքշաբթի օրը հայտարարել է, որ ամեն ամիս կարող է արտադրել 20 տոկոս հարստացված ինը կիլոգրամ ուրան: Նման հայտարարությամբ հանդես է եկել Իրանի ատոմային կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին: Սա համարվում է միջազգային պայմանագրով Իրանին հարստացված ուրան ստանալու սահմանների մասին տրված կետի խախտում: Թեհրանը հարստացված ուրանի մասին հայտարարությամբ է հանդես գալիս, երբ Պարսից ծոցի տարածքում հարավկորեական մի տանկերի նավարկությունը կանխելու պատճառով լարվածությունն ավելի է սրվել Իրանի ու ԱՄՆ-ի միջեւ:

Իրանի կառավարության խոսնակը սակայն երեքշաբթի օրն ասել է, թե Իրանը ‘’պատանդառու պետություն չէ’’, եւ ակնարկել, որ Հարավային Կորեայի դրոշի տակ նավարկած նավի հետ կապված խնդիրը լուծվելու է:

Ինչ վերաբերում է Եվրոպական միությանը, ապա այն հայտարարել է, որ փորձելու է փրկել Իրանի հետ կնքված միջուկային միջազգային պայմանագիրը, որից միակողմանիորեն դուրս է եկել Միացյալ Նահանգները:

XS
SM
MD
LG