Ուրբաթ օրը Սպիտակ տան մամուլի ծառայությունը Սուրբ ծննդյան տոնի առթիվ տարածել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Առաջին տիկին Մելանյա Թրամփի շնորհավորական ուղերձը:
Այստեղ ասվում է, որ այս Սուրբ Ծնունդը տարբեր է նախորդ տարիների տոներից, բայց նույնիսկ համաճարակի պայմաններում «մեզ հնարավորություն է ընձեռված նշելու մեր Փրկչի ՝ Հիսուս Քրիստոսի ծնունդը:
«Սերը, որը մենք կիսում ենք ընտանիքի և ընկերների հետ, ուրախությամբ է լցնում մեր սրտերը, ճիշտ այնպես, ինչպես Քրիստոսի ծննդյան պատմությունը ոգեշնչում է մարդկանց ամբողջ աշխարհում», - ասվում է ուղերձում:
Նախագահը և Առաջին տիկինը հատուկ շնորհակալություն հայտնեցին ամերիկացի զինվորականների ընտանիքներին, որոնցից շատերն այս օրըչեն կարող հավաքվել տոնական սեղանի շուրջ: Նախագահական զույգը նաև ընդգծել է ոստիկանության, հրշեջների, բուժաշխատողների աշխատանքը, բոլոր նրանց, ովքեր համաճարակի օրերին կանգնած են պայքարի առաջնագծում: Նրանց աշխատանքը «Աստծո հանդեպ անձնուրաց սիրո օրինակ է և հիշեցնում է այն վեհ սկզբունքները, որոնցով մենք ձգտում ենք ապրել, հատկապես այս հատուկ ժամանակներում»:
«Բոլոր ամերիկացիներին և աշխարհի բոլոր մեր ընկերներին, ովքեր այսօր նշում են, մաղթում ենք երջանիկ Սուրբ Ծնունդ և խաղաղ ու բարեկեցիկ Նոր տարի», ասված է նախագահի ուղերձի վերջում:
Facebook Forum