ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի ստորագրել օրենսդրական փաթեթը, որի մասն են կազմում օգնության մասին ու կառավարության գործունեության ֆինանսավորումը վեց ամսով երկարացնելու մասին օրինագծերը: Հիշեցնենք, որ ավելի քան 5000 էջանոց օրենսդրական այս մեծ փաթեթն ընդգրկում էր նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության ու Հայաստանի ու Ադրբեջանի հետ կապված դրույթներ: ԱՄՆ Կոնգրեսի կողմից ընդունված օրենսդրական այս փաթեթը շարունակում է մնալ քննարկման փուլում:
Խնդրահարույց հարցերից են ԱՄՆ նախագահի անհամաձայնությունը օրինագծում տեղ գտած տարեկան բնակչությանը միանվագ $600 օգնության հարցը: Նախագահ Թրամփը քննադատել է օրինագիծը՝ առաջարկելով սահմանել միանվագ $2000 օգնություն:
Փոխարենը դեկտեմբերի 22-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է H.R. 1520, the “Further Extension of Continuing Appropriations Act, 2021օրենքի նախագիծը, որի շնորհիվ կառավարության ֆինանսավորումը երկարացվել է մինչև դեկտեմբերի 28-ը:
Հայցում ենք Ձեր ներողությունը սխալ տեղեկության համար:
Facebook Forum