Մատչելի հղումներ

Moderna-ն ստացավ իր պատվաստանյութը կիրառելու արտոնագիր


Ամերիկյան Moderna դեղագործական ընկերությունը ստացավ կովիդ 19 հիվանդության դեմ իր ստեղծած պատվաստանյութի արտոնագիրը: Նուբար Աֆեյանի գլխավորած այս ընկերությունն ԱՄՆ-ում շուտով կբաշխի մի քանի տասնյակ միլիոն չափաբաժին: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի սննդամթերքի եւ դեղորայքի վարչությունը Pfizer/BioNTech համատեղ ընկերությանը մեկ շաբաթ առաջ էր տվել առաջին նման արտոնագիրը:

ԱՄՆ-ի կառավարությունը Moderna-ից կգնի 200 միլիոն չափաբաժին պատվաստանյութ, որից վեց միլիոնն այժմ արդեն պատրաստ է առաքման:

ԱՄՆ-ը կորոնավիրուսին ամենամեծ թվով զոհեր տված երկիրն է:՞ Այստեղ անցյալ տարվա մարտ ամսից ի վեր այս հիվանդությունն ավելի քան 314 հազար մարդու կյանք է խլել:

Moderna-ի պատվաստանյութն արտոնագիր ստացավ այն բանից հետո, երբ խորդրդակցական մարմինը ձայների 20-0 եւ մեկ ձեռնպահ հարաբերակցությամբ քվեարկեց այն կարծիքի օգտին, ըստ որի այս պատվաստանյութի արդյունավետությունը շատ ավելի մեծ է, քան դրանից սպասվելիք վտանգը:

Փորձագետներն ավելի վաղ հաստատատել էին, որ Մոդերնայի արդյունավետությունը կազմում է 94 տոկոս: Ի տարբերություն

ամերիկյան Pfizer եւ գերմանական BioNTech ընկերությունների համատեղ ջանքերով ստեղծված պատվաստանյութին, Մոդերնայի պատվաստանյութը չի պահանջում պահելու համար -75C-ի սառը պայմաններ: Սակայն առաջինի նման, այն պահանջում է պատվաստման երկու փուլ: Երկրորդ ներարկումը պետք է կատարվի առաջին ներարկումից 28 օր անց:

XS
SM
MD
LG