Մատչելի հղումներ

ԱՀԿ պատվաստումների բաշխման ծրագիրը կարող է ձախողվել. զեկույց


COVID-19 պատվաստանյութերն ավելի աղքատ երկրներին տրամադրելու գլոբալ սխեման կանգնած է ձախողման «շատ բարձր» հավանականության վտանգի առաջ:

Դրա արդյունքում շատ աղքատ երկրներ և միլիարդավոր մարդիկ կարող են զրկվել պատվաստման հնարավորությունից մինչև 2024 թվականը, ասված է ներքին շրջանառության համար նախատեսված մի զեկույցում: Դրա մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության COVAX ծրագիրն աշխարհի աղքատ և միջին եկամուտ ունեցող երկրներում մարդկանց պատվաստումն իրականացնելու հիմնական համաշխարհային սխեման է: Այն նպատակ ունի առաքել 91 երկրներ առնվազն 2 միլիարդ պատվաստանյութի չափաբաժին մինչև 2021 թվականի ավարտը , հիմնականում Աֆրիկայում, Ասիայում և Լատինական Ամերիկայում՝ առավել խոցելի մարդկանց 20% -ին պատվաստանյութը տրամադրելու համար:

Բայց ներքին փաստաթղթերը ցույց են տալիս, որ ծրագրի խթանողներն ասում են, որ այն ունի միջոցների պակաս, մատակարարման ռիսկեր և պայմանագրային բարդ պայմանավորվածություններ:

Այս ամենը կարող է անհնարին դարձնել ծրագրի իրականացումը: Զեկույցում ասվում է, որ ձախողման վտանգն ավելի մեծ է, քանի որ սխեման ստեղծվել է հապճեպ:

ԱՀԿ-ն չի արձագանքել մեկնաբանության խնդրանքին:

Facebook Forum

XS
SM
MD
LG