Լեռնային Ղարաբաղի պատերազմի ռազմագերիների փոխանակման երկկողմանի գործընթացի մասին երեքշաբթի օրը հայտնեց Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը: Ինչին հաջորդեց ռազմագերիների տեղափոխման գործընթացը:
"Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջոնրդների հայտարարությունների համաձայն, այսօր իրականացվեց ռազմագերիների փոխանակում "բոլորը բոլորի դիմաց" կարգով",-ասում է ԼՂ-ում ռուսականա խաղաղապահների ղեկավար Ռուստամ Մուրադովը:
Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հաղորդել է, որԱդրբեջանից Հայաստան են տեղափոխվել այն 44 հայ գերիները, որոնց գերևարված լինելու փաստը հաստատված է Ադրբեջանի և Կարմիր խաչի կողմից։
"Շնորհակալ եմ բոլորից, ով աղոթել է մեր գերիների համար: Բոլոր մայրերին, շատ շնորհակալ եմ:",- ասում է ՀՀ բնակիչ, Վարդիթեր Դավթյանը:
"Քիչ առաջ կարդացին իմ եղբոր անունը: Շատ ուրախ եմ, չեմ կարող բացատրել",- ասում է ՀՀ բնակիչ, Ռուբիկ Ներսեսյանը
Ռուսական ռազմական ինքնաթիռը նաև ռազմագերիներ է տեղափոխել Հայաստանից Ադրբեջան:
"Ռուսական խաղաղապահների կողմից մեծ աշխատանք է տարվել ադրբեջանական և հայկական կողմերի հետ: Ինչի արդյունքում իմ վերահսկողությամբ Բաքու է տեղափոխվել 12 ռազմագերի և հանձնվել Ադրբեջանական համապատասխան հաստատություններին",- ասում է ԼՂ-ում ռուսական խաղաղապահների ղեկավար Ռուստամ Մուրադովը:
Ադրբեջանի պետական մարմինները հաստատել են 12 ռազմագերի վերադարձը:
Ադրբեջանից Հայաստան վերադարձած քաղաքացիական անձինք, որոշ ժամանակ կգտնվեն բժիշկների հսկողության տակ: Իսկ անհետ կորած և հնարավոր գերեվարված մյուս անձանց հայտնաբերման ու նրանց վերադարձի կազմակերպման գործընթացը շարունակվում է։