Հունաստանում պատրաստվում են մեղադրանք ներկայացնել երկրի երկու քաղաքացիների, որոնք, աշխատելով Ռոդոս կղզում, լրտեսել են Թուրքիայի համար:
Նրանցից մեկն աշխատել է Ռոդոսից դեպի Թուրքիայի ափերին մոտ գտնվող հունական մեկ այլ կղզի` Կաստելորիզո ուղեւորվող նավի վրա: Մյուսը եղել է Ռոդոսում Թուրքիայի հյուպատոսության աշխատակից:
Թուրքիայի ափերից միայն երկու կիլոմետր հեռավորության վրա գտնվող փոքր Կաստելերիզո կղզին այն վիճահարույց տարածքում է, որտեղ վերջերս լուրջ լարվածություն էր առաջ եկել Թուրքիայի ու Հունաստանի միջեւ:
Ըստ հաղորդագրությունների, հունական նավի վրա աշխատող հույնը թուրքական կողմին է հաղորդել հունական նավերի գտնվելու վայրի մասին տվյալներ: Թուրքերին ծառայող մյուս լրտեսին է նա նաեւ հաղորդել երկու այս կղզիներում Հունաստանի բանակային ուժերի տեղակայման մասին տեղեկություններ:
Ըստ Հունաստանի ոստիկանության հայտարարության, հետաքննությունը, որը բացահայտել է լրտեսության գործողությունները, իրականացվել է երկրի Ազգային հետաքննությունների ծառայության հետ սերտ համագործակցությամբ: