Ծանր այրվածքներ ունեցող զինվորները Երևանի հիվադանոցներում դեռ շարունակում են բուժում ստանալ: Նրանք պնդումեն, որ ադրբեջանական ուժերը իրենց դեմ օգտագործել են ֆոսֆորային զինամթերք: 19 տարեկան զինվոր ՄերուժանՔոչինյանը հիշում է իր հետ կատարվածը.
«Հոկտեմբերի 3-ին անօդաչու թռչող սարք էր, խփեց: Ես ուժեղ այրվածքներ ունեմ: Նրանք ինձ տեղափոխեցին Մարտունի,ապա բերեցին Երևան: Երկու շաբաթ անց ինձ ասացին, որ վրաս ֆոսֆորի հետքեր են հայտնաբերվել»:
Այրվածքների բաժնի պետ Նասի Բարսեղյանի խոսքով՝ այրվածքներից առաջացած վերքերի բուժումն ուղեկցվում է տարբերբարդություններով, երկար ժամանակ է պահանջում: «Գրեթե բոլոր վիրահատված զինծառայողները ստիպված եղան երկուվիրահատություն անցնել, քանի որ հետվիրահատական շրջանում արդյունքները դրական չէին»,-AFP գործակալությանը ասելէ նա:
19-ամյա մեկ այլ զինվոր Վարդգես Օվակիմյանը պատմել է՝ վիրավորվելու պահին ուժեղ կրակ է նկատել. «Մենք« Ուրալ»մակնիշի բեռնատարի մեջ էինք: Ձայն չեմ լսել, չեմ նկատել, մենակ այդ կրակն եմ նկատել»:
Հիվանդանոցի փոխտնօրեն Կարինե Բաբայանի խոսքով՝ զինորների այրվածքները վստահաբար քիմիական նյութից ենառաջացել:
«Չեմ կարող ասել, որ դա ֆոսֆոր է, բայց այն, ինչ մենք արդեն կասկածում ենք, այն է, որ կան այրվածքներ, որոնք առաջացելեն կամ ֆոսֆորից կամ այլ քիմիական նյութերից, այս ամենը պետք է ուսումնասիրվի»,-ասել է նա:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն ավելի վաղ այցելել էր բուժվող զինվորներին։ Արման Թաթոյանը նկատել է՝կան հիմնավոր ենթադրություններ, որ Ադրբեջանը սպիտակ ֆոսֆոր է կիրառել նաև այլ զինատեսակների մեջ։
Ադրբեջանի կողմից Ժնևյան կոնվենցիաներով արգելված զինատեսակների կիրառման մասին է փաստել HRWիրավապաշտպան կազմակերպությունը: Վերջինիս զեկույցում նշված է, որ Ադրբեջանը առնվազն չորս անգամ կասետայինարգելված ռումբեր է օգտագործել Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի դեմ:
Ղարաբաղի անտառներում հրդեհներից հետո ֆոսֆորային զենքերի կիրառման մասին Հայկական պաշտոնականհաղորդումներին հաջորդեցին Ադրբեջանի մեղադրանքները Հայաստանին նույն հանցագործության մեջ:
Ըստ Amnesty International-ի՝ Ադրբեջանը և Հայաստանը պետք է շտապ հետաքննեն բախումների ընթացքում երկու կողմերիգործած «ռազմական հանցագործությունները»:
Կազմակերպությունը նաև փաստել է, որ Թուրքիան օգնել է Ադրբեջանին մարզել վերջինիս զինվորականներին և զինելբանակը: