Նա կրկին ընդգծել է ՄԱԿ-ի պատրաստակամությունը՝ հայկական և ադրբեջանական կողմերին մարդասիրական աջակցություն ցուցաբերելու մասին:
՛՛Մեր OCHA-ի գործընկերները (Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակ) և ՄԱԿ-ի այլ համապատասխան գործակալություններ և մարմիններ աշխատում են բոլոր շահագրգիռ կողմերի հետ` Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում նախնական անկախ միջգերատեսչական գնահատում իրականացնելու համար, որպեսզի հստակ պատկերացում կազմվի տեղում մարդասիրական և ցանկացած այլ կարիքների վերաբերյալ:
Կարծում եմ, որ շատ կարևոր է, որ բոլոր համապատասխան դերակատարողները լիովին համագործակցեն մեզ հետ` անխոչընդոտ մուտքն ապահովելու և առաքելությունն առաջ շարժելու համար՛՛,- հայտարարել է ՄԱԿ-ի խոսնակը:
Facebook Forum