Մատչելի հղումներ

Թուրքական ստվերային ուլտրա-ազգայնական «Գորշ գայլեր» խմբավորումը՝ Եվրոպայի թիրախում


Թուրքական ստվերային ուլտրա-ազգայնական խմբավորումը Եվրոպայում էլ ավելի է ուշադրության կենտրոնում հայտնվել, երբնոյեմբերին ֆրանսիացի պաշտոնյաներն արգելեցին նրանց բռնի գործողություններ և ատելության խոսքեր հրահրելու համար:

«Գորշ գայլերը» տասնամյակներ շարունակ գործում են Թուրքիայում և մեղադրվում են քաղաքական մղումներով բռնությունների մեջհիմնականում էթնիկ քրդերի և Թուրքիայի ալևի աղանդավորական փոքրամասնության դեմ: Բայց ազդակներ կան, որ խումբն ընդլայնում է իր գործունեությունն արտերկրում:

Հոկտեմբերի վերջին ֆրանսիական ոստիկանությունը հաղորդեց, որ Լիոնի մերձակայքում գտնվող Դեքինս-Շարպիե քաղաքում չորսմարդ է վիրավորվել թուրք ազգայնականների և հայերի միջև բախումների հետևանքով, որոնք գրանցվել են Լեռնային Ղարաբաղիհամար Ադրբեջանի դեմ տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ: Իսկ նոյեմբերին Լիոնից դուրս գտնվող Հայոց ցեղասպանությանհուշահամալիրը պղծվեց դեղին գրաֆիտիերով:

Ֆրանսիայի ներքին գործերի նախարարն ավելի ուշ Twitter-ում հայտարարեց, որ այդ խմբավորումն արգելված է Ֆրանսիայում՝ ասելով, որայն «խտրականություն և ատելություն է տարածում բռնի գործողությունների միջոցով»:

Թուրքիայի արտգործնախարարությունն անմիջապես արձագանքեց՝ շարժումը որակելով «խայտառակ»՝ առանց իրականում ընդունելով«Գորշ գայլերի» գոյությունը:

Ֆրանսիայի արգելքն այն ժամանակ էր, երբ Թուրքիայի պաշտոնատար անձինք վերջին շաբաթներին խստորեն քննադատում էինՖրանսիայի կառավարության գործողություններն իսլամիստական ծայրահեղականության դեմ: Այդ լարվածությունը վերածվեցՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև փոխադարձ վիրավորանքների:

Դառնալով արգելքին ՝ Թուրքիայի արտգործնախարարությունը մեղադրեց Ֆրանսիայի կառավարությանը չափից մեծ արձագանքդրսևորելու մեջ:

«Գորշ գայլերը» Թուրքիայում

Ծայրահեղ ազգայնական «Գորշ գայլեր»-ին քաղաքական առումով որակում են «իդեալիստական շարժում»:

1968 թվականին այն հիմնադրվեց որպես ծայրահեղ աջ «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP) ռազմականացված թև, որն այժմԷրդողանի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) քաղաքական դաշնակիցն է:

Հաղորդվում է, որ տարիների ընթացքում խումբը ներգրավված է եղել Թուրքիայում քաղաքական դրդապատճառներով սպանություններիմեջ, հիմնականում ձախ քաղաքական առաջնորդների և էթնիկ և կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների:

Թուրքական լրատվամիջոցներում հերքեցին, թե այդ խմբավորումները գործում են Թուրքիայի սահմաններից դուրս:

«Այսօր այդպիսի կազմակերպություն գոյություն չունի, և գայլի խորհրդանիշն օգտագործում են բոլորը»,-«Ամերիկայի Ձայն»-ին ասել էՖրանս-թուրքական ֆեդերացիայի ղեկավար Օրհան Իլհանը:

Այնուամենայնիվ, ըստ Ստամբուլում գործող «Gazete Duvar» լրատվականի սյունակագրի, թուրք ազգայնականները, որոնք համակրում են«Գորշ գայլերին», շարունակում են ակտիվ լինել Եվրոպայում՝ տարբեր կազմակերպությունների ներքո:

Եվրոպայում «Գորշ գայլեր» անունով պաշտոնական կազմակերպության բացակայությունը չի նշանակում, որ չկա որևէ քաղաքականշարժում, որն իրեն «Գորշ գայլեր» է անվանում:

ԵՄ-ը՝ ընդդեմ ահաբեկչության

Ֆրանսիայի իշխանությունների կողմից արգելքից հետո եվրոպական այլ երկրների պաշտոնյաները խնդրել են նման գործողություններիրականացնել ծայրահեղական կազմակերպությունների դեմ ընդլայնվող արշավի շրջանակներում:

Եվրախորհրդարանի չորս իտալացի անդամներ առաջարկել են « Գորշ գայլերին» ներառել Եվրամիության ահաբեկչական ցուցակում`ասելով, որ այն կապ ունի թուրքական ծայրահեղ աջ և արմատական իսլամիստ ուժերի հետ, ինչպես նաև խմբի որոշ անդամներԵվրոպայում զբաղվել են ապստամբ և ապակայունացնող գործունեությամբ»:

Նոյեմբերի 18-ին Գերմանիայի Բունդեսթագը միջնորդություն է ընդունել, որով կառավարությանը կոչ է արվել անօրինական ճանաչելխմբի դուստր կառույցներին, կանխել առցանց ագիտացիան և վերահսկել գործունեությունը:

«Այժմ հերթը ՛՛Գորշ գայլեր՛՛-ինն է: Մենք հնարավորություն ունենք դադարեցնել նրանց գործողությունները մարդկանց դեմ, ովքեր միասինև խաղաղ ապրում են»,- «Ամերիկայի ձայնին» ասել է Գերմանիայի ընդդիմադիր օրենսդիր Սեմ Օզդեմիրը:

XS
SM
MD
LG