Բրիտանիան այսօ սկսել է Pfizer և BioNTech ընկերությունների մշակված COVID-19-ի դեմ պատվաստանյութի մասշտաբայինպատվաստումները բնակչության շրջանում՝ դառնալով առաջինը արևմտյան երկրների շարքում:
90-ամյա Մարգարեթ Քինանը աշխարհում առաջին մարդն էր, ով ստացավ Pfizer-ի պատվաստանյութը:
Քինանը 91-ամյակից մեկ շաբաթ պատվաստվեց՝ վստահ լինելով, որ վիրուսից ազատվելու միակ տարբերակը դա է:
«Ուրախ եմ, որ պատվաստվեցի: Հուսով եմ, որ իմ քայլը կօգնի այլոց հետևել իմ օրինակին: Պետք է փորձել ամեն ինչ անել,որպեսզի ազատվենք այս սարսափելի երևույթից»,-«Reuters»-ին ասել է նա:
Բրիտանիան COVID-19-ից ամենաշատ տուժած եվրոպական երկիրն է՝ գրանցելով ավելի քան 61,000 մահվան դեպք, բայցվարչապետ Բորիս Ջոնսոնը հույս ունի շրջել հիվանդության ընթացքը Pfizer/BioNTech համատեղ պատվաստանյութի շնորհիվ:
Լայնածավալ պատվաստումները հույս են առաջացնում, որ աշխարհը կարող է բեկում մցնել տնտեսությանը ծանր վնաս հասցրած և ավելի քան 1.5 միլիոն մարդու կյանք խլած համաճարակի դեմ պայքարում:
Այդուհանդերձ, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտնել է, որ չի նախատեսում COVID-19-իդեմ պատվաստումը պարտադիր դարձնել աշխարհում:
«Չեմ կարծում, որ որևէ երկիր պարտադիր պատվաստումներ պետք է սահմանի»,- հայտնել է ԱՀԿ-ի ներկայացուցիչը՝հավելելով, որ կարող են լինել որոշ իրավիճակներ, երբ կարիք կլինի անպայման պատվաստվել, ինչպես օրինակ,առողջապահության ոլորտի աշխատողների պարագայում:
ԱՀԿ-ն նախատեսում է քննարկումներ սկսել ԱՄՆ-ի նպրընտիր նախագահ Ջո Բայդենի վարչակազմի հետ: Նախագահ ԴոնալդԹրամփի օրոք ԱՀԿ-ի գլխավոր դոնոր ԱՄՆ-ը հայտարարեց կազմակերպությանը ԱՄՆ-ի կողմից հատկացվող ֆինանսավորման դադարեցման մասին:
ԱՀԿ-ն ծրագրում է նաեւ ուսումնասիրել կորոնաիրուսի ի հայտ գալու պատճառները Չինաստանում:
ԱՄՆ-ն այսօր եւս մի քայլ մոտեցավ COVID-19 պատվաստանյութի հաստատմանը: ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի վարչությունըհրապարակեց փաստաթղթեր, որոնք ոչ մի խնդիր չեն գրանցել գերմանական BioNTech-ի կողմից մշակվածպատվաստանյութի անվտանգության կամ արդյունավետության վերաբերյալ:
Pfizer պատվաստանյութին արտակարգ օգտագործման թույլտվության հարցը կքննարկվի ԱՄՆ-ի Սննդի և դեղերի վարչության կողմից: Ակնկալվում է, որ բուժաշխատողները կլինեն առաջին պատվաստվողները:
Առողջապահության ոլորտի պաշտոնյաները կանխատեսում են, որ Միացյալ Նահանգներին հնարավորություն կընձեռվիհետևելու Բրիտանիայի օրինակին:
Ենթադրվում է, որ ԱՄՆ-ի Սննդի և դեղերի վարչության խորհրդատվական հանձնաժողովը հաջորդ շաբաթ կուսումնասիրիModerna-ի COVID-19 պատվաստանյութերը` հանրությանը տալով երկու պոտենցիալ պատվաստանյութ, որոնք կարող ենլայնածաված կիրառման հանձնվել առաջիկա շաբաթների ընթացքում:
Միացյալ Նահանգներում երկուշաբթի օրը գրանցվել է ևս 203 հազար 474 վարակի դեպք, մահացել է 1582 մարդ: