Մատչելի հղումներ

Մինչեւ նոր նախագահի երդմնակալությունը ԱՄՆ-ը իր ուժերը դուրս կբերի Սոմալիից


ԱՄՆ-ի նախագահը հրամայել է Սոմալիից մինչեւ հունվարի 15-ը դուրս բերել ամերիկյան ուժերի ամբողջ թվակազմը: Երկրի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ Սոմալիում ներկա պահին տեղակայված 700 թվակազմով ամերիկյան ուժերի նպատակն այստեղ ալ Շահաբ եւ Իսլամական պետություն ծայրահեղական խմբավորումների դեմ տեղի իշխանությունների ծավալած պայքարում օգնություն ցուցաբերելն է եղել: Ըստ Պենտագոնի, դուրսբերումից հետո ամերիկյան ուժերի մի մասը կտեղափոխվի հարեւան երկրներ, թույլ տալու համար սահմանային գործողություններ:

Անցած ամիսների ընթացքում նախագահ Թրամփն արձակել է այլ երկնրերում եւս, այդ թվում Իրաքում ու Աֆղանստանում ամերիկյան ուժերը կրճատելու մասին նմանատիպ հրամաններ: Նա միշտ է հանդես եկել այլ երկրներից ամերիկյան ուժերը դուրս բերելու կոչերով, եւ միշտ է հայտարարել, որ ամերիկյան ուժերի կողմից իրականացված ներխուժումները եղել են ծախսատար ու անարդյունավետ:

Պենտագոնը սակայն փորձում է վստահեցնել, որ չնայած Սոմալիից ամերիկյան ուժերը հետ քաշելու հրամանին, ԱՄՆ-ը շարունակելու է քայքայել ծայրահեղական կազմակերպությունները, որոնք սպառնալիք կարող են հանդիսանալ ԱՄՆ-ի համար:

Մեծաթիվ փորձագետներ են նախազգուշացնում, որ ամերիկյան ուժերի դուրսբերումը Սոմալիից կարող է այս երկրում զարկ տալ զինյալ ահաբեկչական խմբավորումների գործողություններին:

XS
SM
MD
LG