ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենտի գործընթացը զբաղված պահեց ԱՄՆ Կոնգրեսին 2020 թվականի առաջին իսկ օրերից:
Ընտրված փոխնախագահ, սենատոր Քամալա Հարիս. «Դոնալդ Թրամփը կարող է խուսափել իր պաշտոնական դիրքը չարաշահելու պատասխանատվությունց»:
Ամերիկյան պատմության մեջ սենատի իմպիչմենտի երրորդ քննության արդյունքում Թրամփը մեղադրվում էր Ուկրաինային տվող օգնությունը շահակելու մեջ, ի վնաս իր քաղաքական հակառակորդ Բայդենի:
Այդուհանդերձ, նախագահը ի վերջո արդարացվեց:
Ջորջ Վաշինգտոնի համալսարանի վերլուծաբան Քեյսի Բուրգաթի խոսքով՝ «Թեև պատմությունը չի հիշի, թե ինչ պատճառով է հենց այս նախագահին իմպիչմենտ հայտարարվել, բայց կարծում եմ, որդեմոկրատները փորձում էին հիմքեր ստեղծել առ այն, որ այս նախագահը արժանի էր իմպիչմենտի»:
Կորոնավիրուս համաճարակը, սակայն, արագ ճնշեց քաղաքական բանավեճերը: Մարտի վերջին վիրուսի տարածումը կանխելու արգելափակումները վտանգել էին ԱՄՆ-ի տնտեսությունը՝ մղելով Կոնգրեսին ընդունել Ամերիկայի պատմության մեջ ամենամեծ
օգնության փաթեթը:
ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսի. «Մարդկանց կյանքերը վտանգված են: Հիմա քաղաքականություն խաղալու ժամանակը չէ»:
3 տրիլիոն դոլար արժողությամբ օգնության փաթեթի հաստատունը 2020-ի կոնգրեսում երկու կողմերի համաձանության եզակի դրվագներից էր:
Վերլուծաբան Քեյսի Բուրգաթը կարծում է, որ երբ Կոնգրեսը ցանկանում է ինչ-որ բան անել, ապա կարող է, եթե դա անգամ աներևակայելի թանկ փաթեթի հաստատումն է, որը բազմաթիվ դրույթներով առնչվում է տնտեսության բոլոր ոլորտներին:
Բայց Կոնգրեսը դժվարացավ աշխարանքի նոր մեթոդներ մշակել համավարակի պայմաններում:
Ամերիկյան համալսարանի վերլուծաբան Մոլի Օռուրկի խոսքով՝ Միացյալ Նահանգների Կոնգրեսը իր աշխատանքային գործընթացում ամենամինիմալ փոփխություններ գործարկած հաստատությւոննետից էր:
Հունիսին ոստիկանի ծնկի տակ մահացած Ջորջ Ֆլոյդի դեպքի առթիվ համապետական բողոքների ֆոնին օրենսդիրները չկարողացան ընդունել ոստիկանության բարեփոխումների առաջարկը:
Հանրապետական Սենատոր Թիմ Սքոթ. «Երկիրը մեզ առաջնորդելու հնարավորություն տվեց, իսկ մյուս կողմի իմ ընկերները պարզապես ասացին՝ ոչ»:
Երկրում հիասթափությունը շարունակվեց, քանի որ ամիսներ շարունակ օրենսդիրները ձախողում էին համաձայնության գալ կորոնավիրուսային օգնության մեկ այլ փաթեթի շուրջ: Դեմոկրատների 3 տրիլիոն դոլար արժողությամբ ծրագրի շուրջ օրինագիծը ձախողվեց Սենատում, հանրապետականները նախազգուշացնում էին ավելորդ ծախսերի մասին:
Սենատի մեծամասնության ղեկավար Միթչ Մաքքոնել. «Չեմ կարծում, որ ներկայիս իրավիճակը պահանջում է բազմատրիլիոն փաթեթներ: Կարծում եմ, որ այն պետք է բարձր նպատակային լինի»:
Հոկտեմբերին դատավոր Էմի Քոնի Բարեթը հանրապետական մեծամասնության կողմից հաստատվեց ԱՄՆ Գերագույն դատարանում՝ չնայած դեմոկրատականների առարկություններին:
Սենատի փոքրամասնության ղեկավար Չակ Շումեր. «Սենատի հանրապետական մեծամասնությունը որոշեց հաստատել նրա ցմահ նշանակումը` ի հակառակ ժողովրդի կամքի, երկրում ընթացող նախագահական ընտրապայքարի ժամանակ»:
Իսկ ընտրությունները որոշեցին Սպիտակ տան հաջորդ բնակչին՝ դեմոկրատ Ջո Բայդենին:
Սակայն 2020 թվականն ավելի անորոշ ավարտվեց ԱՄՆ Կոնգրեսում:
Ջորջիայի Սենատի երկու տեղերի հունվարինկայանալիք երկրորդ ընտրությունները կորոշեն, թե որ կուսակցությունն է վերահսկելու Սենատը առաջիկա երկու տարիներին: