ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի խոսնակի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարաություն մեջ ասվում է. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարներիկողմից Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ դեկտեմբերի 3-ի համատեղ հայտարարությանը: Նա ողջունում էհրադադարի ռեժիմի շարունակական պահպանումը` համաձայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, կողմերին կոչանելով շարունակել իրականացնել ստանձնած պարտավորությունները, որոնք, մասնավորապես, վերաբերում ենմիջազգային մարդասիրական իրավունքին և մարդու իրավունքների օրենսդրությանը:
Գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ ՄԱԿ-ը պատրաստ է արձագանքել հումանիտար կարիքներին հակամարտությունիցտուժած բոլոր ոլորտներում և ըստ անհրաժեշտության ընդլայնել շարունակական օգնությունը Հայաստանում և Ադրբեջանում:Գլխավոր քարտուղարը բոլոր դերակատարներին կոչ է արել լիովին համագործակցել ՄԱԿ-ի հետ:
Գլխավոր քարտուղարը հորդորում է Հայաստանին և Ադրբեջանին վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբիհամանախագահների շրջանակներում՝ հասնելու տևական խաղաղ կարգավորման: Նա խրախուսում է Հայաստանի ևԱդրբեջանի կառավարություններին և ժողովրդին երկխոսություն սկսել տարածաշրջանային խաղաղությունը, կայունություննու բարգավաճումը խթանելու համար: