Մատչելի հղումներ

Human Rights Watch-ը դատապարտում է Ադրբեջանում հայ ռազմագերիների նկատմամբ բիրտ վերաբերմունքը


Human Rights Watch-ը դատապարտում է Ադրբեջանին` հայ ռազմագերիների նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերելու մեջ: Ըստ կազմակերպության հայտարարության, այս մասին տեսագրություններ են շրջանառվում

սոցցանցերում:

Մարդու իրավունքների պաշտպան կազմակերպության համաձայն, այս փաստերն ապացուցող տեսագրություններ են սոցցանցերում շրջանառվում արդեն երկու ամիս:

Ըստ նույն հայտարարության, այս տեսագրություններում պատկերված են դրվագներ, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները ծեծի ենթարկում ու ոտքերով հարվածում հայ ռազմագերիներին, ստիպում նրանց համբուրել ադրբեջանական դրոշը, գովաբանել Ադրբեջանի նախագահին ու անպատվել Հայաստանի վարչապետին, ասել, որ Լեռնային Ղարաբաղը պատկանում է Ադրջանին:

Human Rights Watch-ի ներկայացուցիչ Հյու Ուիլյամսոնը հիշեցնում է, որ մարդասիրական օրենքները պահանջում են ռազմագերիների պաշտպանություն, եւ կոչ է անում Ադրբեջանին անհապաղ վերջ դնել անմարդկային վերաբերմունքին:

XS
SM
MD
LG