Մատչելի հղումներ

Վերջին տասնամյակում աշխարհը ՁԻԱՀ-ին վերջ դնելու հնարավորություններ ուներ. Այսօր ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաշխարհային օրն է


ՁԻԱՀ-ի դեմ դեղամիջոցները գրեթե անհնար են դարձնում վարակված անձանց կողմից վիրուսի փոխանցումը մեկ ուրիշին: Կան նաև դեղեր, որոնք ՄԻԱՎ-ով վարակվելու բարձր ռիսկ ունեցող մարդիկ կարող են օգտագործել փոխանցումը կանխելու համար:

Չորս տարի առաջ աշխարհի կառավարությունները պարտավորվել էին հասնել երեք նպատակի իրագործման. ախտորոշել ՄԻԱՎ-ի վարակակիրների 90% -ին, բուժել ախտորոշվածների 90% -ին և վիրուսը ճնշել անբացահայտելի մակարդակներում 90% -ով: Սակայն փորձագետները ասում են, որ այդ նպատակների իրագործմանն իրենք նույնիսկ մոտ էլ չեն:

"Ենթադրվում էր, որ 2020 թվականը պետք է լիներ այն տարին, երբ կտեսնեինք վարակների թվի զգալի անկում: Սակայն 2019-ին 1,7 միլիոն նոր վարակների դեպքեր գրանցվեցին: Այսպիսով, մենք հեռու ենք ՄԻԱՎ-ի տարածման նկատմամբ վերահսկողություն սահմանելու նպատակներից",- ասում է Ջոն Հոփքինսի համալսարանից բժիշկ Քրիս Բեյրերը:

Բեյերերն ասում է, որ դեռահասներն ու մեծահասակներն առավել խոցելի են:

"Մենք դեռ տեսնում ենք, որ մարդիկ ՄԻԱՎ են ձեռք բերում, երբ նրանք համեմատաբար երիտասարդ են, մասնավորապես՝ Աֆրիկայում, բայց նաև Միացյալ Նահանգներում, Լատինական Ամերիկայում, Կարիբյան ավազանում, արևելյան եւ հարավարևելյան Ասիայում":

Սա մեծ խնդիր է երիտասարդ տղամարդկանց համար, քանի որ սովորաբար նրանք չեն դիմում բժշկին և, ամենայն հավանականությամբ, մինչեւ ախնատիշների ի հայտ գալը, չեն ստուգվում, ասում է Բեյերերը: Արդյունքում, նրանք ավելի շուտ են մահանում, քան ՄԻԱՎ-ով վարակված կանայք, և տարիների ընթացքում վիրուսը փոխանցում են իրենց զուգընկերներին:

Նյու Յորք քաղաքը հասել է ՄԱԿ-ի նպատակներին մի ծրագրի միջոցով, որն ընդլայնել է առողջապահությունը՝ ներառելով ՄԻԱՎ-ով հիվանդանալու ռիսկի տակ գտնվողներին:

Նյու Յորքի Առողջապահության դեպարտամենտից դոկտոր Դեմետր Դասկալակիսն ասում է, որ ՁԻԱՀ-ի կանխարգելումը Նյու Յորքում հաջողության հասավ, քանի որ առողջապահական ծառայությունները կենտրոնացած էին խնամքի տրամադրման վրա, այլ ոչ թե` սպասարկվողների ինքնության:

Դասկալակիսը շուտով վերահսկելու է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ծրագիրը Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոններում: Նա ասում է, թե վստահ է, որ ԱՄՆ-ն կարող է նման արդյունքների հասնել ՝ լսելով, թե ինչ է պետք տարբեր խմբերին:

XS
SM
MD
LG