Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի վերաքննիչ դատարանը մերժել է Թրամփի թիմի պահանջը


ԱՄՆ-ի վերաքննիչ դաշնային դատարաններից մեկը կտրականապես մերժել է Փենսիլվանիա նահանգում Ջո Բայդընի հաղթանակը չեղարկելու Թրամփի քարոզարշավի թիմի ներկայացրած պահանջը: Երեք դատավորներների մասնակացությամբ անցկացված նիստի ժամանակ կայացվել է որոշում այն մասին, որ չկան այդ քայլին դիմելու հիմքեր, եւ որ Թրամփի թիմը չի ներկայացրել բավարար ապացույցներ:

Դատարանի այս որոշումը մի նոր անհաջողություն էր նախագահ Թրամփի համար, որը փորձում է գտնել նոյեմբերի 3-ին անցկացված ընտրությունների արդյունքը չեղյալ հայտարարելու ուղիներ:

Թրամփն ուրբաթ օրը նորից հայտարարել էր, թե տեղի՞են ունեցել ‘’զանգվածային խախտումներ’’ ու ավելացրել էր. ‘’Բայդընը Սպիտակ տուն կարող է մտնել որպես նախագահ միայն այն դեպքում, եթե ապացուցի, որ քվեարկողների 80 միլիոն տարօրինակ թիվը ձեռք չի բերվել անօրինական եղանակով’’:

Թրամփի նախընտրական թիմը նման մի քանի անհաջող փորձեր էր արել նաեւ այլ նահանգներում, սակայն չի ստացել իր համար ձեռնտու որեւէ արձագանք:

Ընտրությունների արդյունքում Թրամփն ու Բայդընը ստացել են ընտրական կոլեգիայի համապատասխանաբար 306 եւ 232 անդամների ձայն ունենալու իրավունք: Եվ սպասվում է, որ ընտրված անդամները դեկտեմբերի 14-ին նախատեսված ընտրություններում կքվեարկեն համապատասխանաբար:

Ջո Բայդընն, ըստ ԱՄՆ-ի օրենքների, կարող է երդում տալ որպես երկրի 46-րդ նախագահ, եթե նույնիսկ Թրամփը չընդունի նրա հաղթանակը:

XS
SM
MD
LG