Մատչելի հղումներ

Նախատոնական ճամփորդություններն ԱՄՆ-ում կորոնավիրուսի վարակի նոր ալիք կառաջացնի


Նյու Յորքի «Լը Գուարդիա» օդանավակայանը նկատելիորեն սակավամարդ էրՄիացյալՆահանգներիտարվաամենածանրաբեռնվածճանապարհորդությանօրը `Գոհաբանության տոնի երեկոյից առաջ:

Ուղևորներն ասում են՝ հասկանում են կորոնավիրուսի համաճարակի վատթարացման ժամանակ ճանապարհորդելուռիսկերը, քանի որ երկրի ողջ առողջապահության ոլորտի պաշտոնյաներն ու նահանգապետերը մարդկանց հորդորում էին ձմեռային արձակուրդներին մնալ տանը:

Մանկավարժ, 33-ամյա Դալիզա Ռոդրիգեսը Նյու Յորքի «ԼաԳուարդիա» օդանավակայանից մեկնում էր Տեքսաս:

«Մենք գիտենք, որ ռիսկի ենք դիմում, բայց ուզում ենք տեսնել ընտանիքի անդամներին, որոնց , տևական ժամանակ է, չենքտեսնում», - ասաց նա:

Անցյալ շաբաթ օդանավակայանի անվտանգության անցակետերում օրական ստուգվելէգրեթե 1 միլիոնուղևոր, իսկկիրակի՝նոյեմբերի 22-ին, 1,047 միլիոն, ինչն ամենաբարձր թիվն է համաճարակի առաջին օրերից՝մարտի կեսերից ի վեր:

COVID-19-ից ԱՄՆ-ում ամենօրյա մահերի թիվը նոյեմբերի 24-ին մայիսից ի վեր առաջին անգամ գերազանցեց 2000-ը, հոսպիտալացվածների թիվը հասավ ռեկորդային 88000-ի, և միայն վերջին երկու շաբաթվա ընթացքում երկրում գրանցվեց 2.3 միլիոն նոր վարակի դեպք:

Դեպքերի կտրուկ ալիքները, որպես կանոն, շաբաթներ անց հանգեցնում են զոհերի թվի աճին: Իսկ դեպքերնաճումեն, քանի որ միլիոնավոր ամերիկացիներ անտեսել են պաշտոնական նախազգուշացումները և ճանապարհորդել Thanksgiving-իտոնին ընդառաջ:

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն, դոկտոր Էնթոնի Ֆաուչին մարդկանց հորդորեցհնարավորինս փոքր թվով կազմակերպել տոնական հավաքույթները:

Համալսարանական ուսանողներ ունեցող ընտանիքները ստիպված են գնահատել տոնիառթիվվերամիավորմանռիսկը:

«Ինձ թվում է, որ ես երիտասարդ եմ և առողջ»,- Reuters-ին ասել է քոլեջի շրջանավարտԳուստավոԴիասը: Միևնույնժամանակնաչիհերքելռիսկը, LaGuardia-ից Ֆլորիդա մեկնելու ընթացքում:

Մեկ այլ ճանապարհորդ ասաց, որ ինքը պատրաստ է օգտվել առիթից:

«Ճանապարհորդելը փոքր ռիսկ է», -կարծում է Տորոնտոյի հագուստի ընկերության վերահսկիչ Էլեյն Ուայնբերգը՝ համարելով, որ մթերային խանութ գնալը նույն բանն է»:

ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի վարչությունը որոշում է կայացրելդեկտեմբերի 10-ին Pfizer ընկերության պատվաստանյութը արտակարգ օգտագործման համար հաստատել:

ԱՄՆ կառավարության Operation Warp Speed ծրագիրը նախատեսում է թողարկել 6,4 միլիոն COVID-19 պատվաստանյութի չափաբաժիններ ամբողջ երկրում նախնական բաշխման համար:

Եթե ամեն ինչ լավ ընթանա, մինչև տարեվերջ 40 միլիոն դոզա կբաշխվի:

XS
SM
MD
LG