Մատչելի հղումներ

Թրամփի ու Բայդընի թիմերի միջեւ հաղորդակցության պակասը` ի վնաս համաճարակի դեմ պայքարի


ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում ընտրված Ջո Բայդընը շարունակում է Սպիտակ տուն տեղափոխվելու պատրաստությունները եւ արդեն սկսելու է հայտարարել նախարարների իր խորհրդի անդամների անունները: Ներկա նախագահ Դոնալդ Թրամփն էլ շարունակում է չընդունել նոյեմբերյան ընտրությունների արդյունքը, եւ այժմ միայն շատ փոքր է նրա եւ նրան հաջորդող վարչակազմերի միջեւ հաղորդակցությունը: Հաղորդակցության բացակայությունն ամենաշատը կարող է ազդել կովիդ հիվանդության դեմ պայքարի վրա: Ինչպես Բայդընի երդմակալությունից հետո Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնը ստանձնելուն սպասող Ռոբերտ Քլեյնն է ասում, անցումային իրենց թիմն այսօր չի կարողանում կապ հաստատել գործակալության պաշտոնատար անձանց հետ, որպեսզի կարողանան կազմել հիվանդույթան դեմ պայքարում իրենց ծրագրերը:

Moderna եւ Pfizer ընկերություններն անցյալ շաբաթ հայտարարեցին փորձարկումների 90 տոկոսի հաջող արդյունքների մասին: Թրամփի թիմը պատրաստ է պատվաստումներն առաքել հաստատումից 24 ժամվա ընթացքում: Սակայն Թրամփի գիտական հարցերով խորհրդական Մոնսեֆ Սլաուին ասում է, թե ապատեղեկատվության արդյունքում ամերիկացիները կարող են չափից շատ հուսադրվել այդ լուրերով: Նրա խոսքերով, պատվաստանյութերի մասին հաղորդագրությունները երբեմն չափազանցվում են քաղաքական դրդապատճառներով:

ԱՄՆ-ում մինչ այժմ կովիդ 19 հիվանդությամբ վարակվել է ավելի քան 12 միլիոն մարդ, մահացել` մոտ 260 հազարը: Եվ թե ինչպես ընթացող քաղաքական իրարանցումը կազդի պատվաստանյութերի հասանելիության վրա, ցույց կտա մինչեւ հունվարի 20-ը ընկած ժամանակահատվածը:

XS
SM
MD
LG