Մատչելի հղումներ

ԼՂ-ի շուրջ ստորագրված համաձայնագրի «մյուս երեսը»


Լեռնային Ղարաբաղի հակամարտության թղթի մի երեսին պատերազմի դադարեցման և նոր սահմանների ձևավորմանմասին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրություններն են, մյուս երեսին դրա հետևանքներնեն՝ մարդկային դաժան պատմությունները:

Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ իր ուժերը վերահսկողություն են հաստատել Լեռնային Ղարաբաղի Աղդամիշրջանում, այն տարածքի վրա, որը Հայաստանը զիջել է հրադադարի պայմանագրով:

Անցյալ շաբաթ Ռուսաստանի միջնորդությամբ հաստատված զինադադարը նախատեսում էր, որ Հայաստանը ԼեռնայինՂարաբաղի սահմաններից դուրս գտնվող իր որոշ տարածքների վերահսկողությունը հանձնի Ադրբեջանին: Աղդամնառաջինն է:

Երկրի դրոշներով մարդկանց բազմությունը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում նշում է Աղդամի շրջանի հանձնումը:

Հայաստանի մայրաքաղաք Երևանում տրամադրությունները տարբեր են:

Ղարաբաղի բնակիչ Սոսե Սաֆարյանն ասում է, որ հակամարտության ելքն անընդունելի է: Սաֆարյանի խոսքով՝«Քելբաջարը, Աղդամը և մի քանի շրջաններ, որոնք մենք չենք զիջել, պատերազմի ընթացքում չեն նահանջել այդտարածքներից, ցավոք, հանձնվում են մեկ ստորագրությամբ»:

Լեռնային Ղարաբաղից մեկ այլ փախստական Լեսմոնյա Օհանջանյանը քննադատորեն է վերաբերվում ներկայիսվարչակազմին:

«Ճիշտ է, նրանք բանակցեցին 30 տարի, բայց նախկին իշխանությունները կարողացան գոնե պահպանել մեր հողերն ուխաղաղությունը, իսկ ներկայիս իշխանությունները չէին կարող դրանք պահել», - կարծում է նա:

Տարբեր են նաև Ղարաբաղի իրենց տներ վերադարռնալու շուրջ տրամադրությունները: Թեև շատերն արդեն վերադարձել են,սակայն անվտանգության մասին մտահոգությունները մնում են օդից կախված:

Էթնիկ հայերով բնակեցված Ղարաբաղի նոր սահմանները, որոնք այլևս Ադրբեջանի հետ բնակավայրերի միջով են ացնելու,վաղեցնում են մարդկանց:

Ադրբեջանին հանձնված տարածքների բնակիչների համար էլ ամեն ինչ է կորսված. տուն, ապրուստ, հույս: Եվ չկա առայժմորևէ հստակ որոշում, թե որտեղ և ինչպես պետք է նրանք շարունակեն իրենց կյանքը:

XS
SM
MD
LG