Մատչելի հղումներ

Ֆրասիական պատվաստանյութի մշակումը COVID-19-ի դեմ կշարունակվի, ԱՄՆ-ում հավանական է պատվաստումներ սկսվենդեկտեմբերի սկզբին


Ֆրանսիայի Institut Pasteur-ը կպահպանի COVID-19 պատվաստանյութերի իր երեք նախագծերը, չնայած Moderna- ի և Pfizer-BioNTech- ի երկու թեկնածուների փորձնական մշակման արդյունավետության բարձր մակարդակի վերաբերյալ վերջինզեկույցներին:

Կենսաբան Լուի Պաստերի անվան 133-ամյա հիմնադրամը առաջին կազմակերպություններից մեկն էր, որը հունվարինհայտարարեց պատվաստանյութ մշակելու մտադրության մասին:

Առայժմ, հիվանդությունը կանխելու համար, միջազգայնորեն հաստատված պատվաստանյութ գոյություն չունի: Բայց Pfizer-ըհայտնել է, որ ուրբաթ օրը դիմելու է ԱՄՆ առողջապահական կարգավորող մարմիններին` իր պատվաստանյութիարտակարգ օգտագործման թույլտվություն ստանալու համար: Հաջորդը կլինի Moderna-ն: Pfizer/ BioNTech և Moderna պատվաստանյութերն աշխատում են նոր տեխնոլոգիայի միջոցով իմունային պատասխանառաջացնելու համար:

«Moderna- ի և Pfizer- ի հայտարարությունները չեն ստիպի մեզ դադարեցնել մեր նախագծերը: Մենք շարունակում ենքաշխատանքը` հույս ունենալով, որ դրանցից մեկը հաջողության կհասնի մարդկանց համար գնահատելի ժամկետում», -ասաց Պաստերի գիտական տնօրեն Քրիստոֆ Դ'Էնֆերտը:

Այժմ Պաստերը աշխատում է մի թեկնածուի վրա, որի համար համագործակցել է ամերիկյան Merck ընկերության հետ:

Պաստերի երկու այլ նախագծերը նախակլինիկական զարգացման մեջ են, աշխատում են ֆրանսիական TheraVectysկենսատեխնոլոգիական խմբի հետ:

ԱՄՆ-ում Pficer-ի և Moderna-ի օգտագործման թույլտվությունից կարող է սկսվել առաջին պատվաստումների սահմանափակքանակ հաջորդ ամսվա ընթացքում և, ի վերջո, վերջ տալ համաճարակին:

XS
SM
MD
LG