Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվիատլանա Տիխանովսկայանեվրոպացի առաջնորդներին կոչ է արել նպատակային տնտեսական պատժամիջոցներ կիրառել նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմնակիցների նկատմամբ այն բանից հետո, երբ ոստիկանությունը ուժեղացրել էր բռնությունները ցուցարարների նկատմամբ:
Մինսկի ոստիկանությունը նոյեմբերի 15-ին արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ և խլացուցիչ նռնակներ է օգտագործել՝ ցրելուտասնյակ հազարավոր ցուցարարների, ովքերտասնչորսերորդ շաբաթն է բողոքի ցույց են անում ընդդեմ օգոստոսին վերընտրված նախագահ Լուկաշենկոյի:
Գերմանիան և Եվրամիությունը ուղիներ են որոնում ոստիկանության կողմից բռնությունների կիրառումից հետո Բելառուսի ղեկավարության վրա ճնշումը մեծացնելու համար:Անցյալ շաբաթ էլ 31-ամյա հակակառավարական ցուցարար էր մահացել, ով, ցուցարարների խոսքով, ուժայինների կողմից դաժան ծեծի էր ենթարկվել:
Լիտվայի Վիլնյուս քաղաքում ապաստան գտած Տիխանովսկայան, ով համարում է, որ հաղթել է ընտրությունները, Եվրամիությանը հորդորել է կիրառել «նպատակային ֆինանսական պատժամիջոցներ Լուկաշենկոյի գրպաններում գտնվող մարդկանց և անհատների դեմ»:
«Միայն տնտեսական ճնշումը կստիպի այս ռեժիմին հետ կանգնել, քանի որ նրանք գումար չեն ունենա՝ վճարելու խռովարար ոստիկանության և նրանց հանցագործությունների համար», - ասել է նա «Ռոյթերս» գործակալությանը:
Տիխանովսկայան կարծում է, որ Բելառուսում ժողովրդը «հուսահատության մեջ» է այդ ճնշումների ֆոնին. «Մեր բողոքական շարժումը սկզբունքորեն խաղաղ է, և մենք չենք ցանկանում բռնությանը պատասխանել բռնությամբ»:
«Ռուսաստանը չէր պատասխանել ընդդիմությանն ուղղված երկխոսությանկոչերին»,- ասաց նա՝ ավելացնելով, որ հասկանում է, որ Մոսկվան այլևս Լուկաշենկոյի խանդավառ կողմնակիցը չէ: