Թուրքիան և Ռուսաստանը նոյեմբերի 11-ին համաձայնագիր են ստորագրել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում հրադադարի ռեժիմի դիտարկման գործընթացը համակարգող համատեղ կենտրոն ստեղծելու մասին:
Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարությանը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան նույնպես մասնակցելու է խաղաղապահ ուժերի տեղակայմանը, սակայն Թուրքիայի անվտանգության բարձրաստիճան պաշտոնյան՝ պաշտպանության նախարար Հուլուսի Ակարը հայտնել է, որ Թուրքիան դիտորդներ է ուղարկելու, այլ ոչ թե խաղաղապահներ:
Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարի ռեժիմը հայտարարվեց երեքշաբթի օրը՝ ավարտելով տարածաշրջանում վերջին տասնամյակների ընթացքում տեղի ունեցած ամենասարսափելի մարտերը:
Էրդողանը նաև ասել է, որ Ռուսաստանի ռազմական պատվիրակությունը գալու է Անկարա: Ըստ նրա՝ պատվիրակությունը կժամանի այս շաբաթ՝ որոշելու մոնիտորինգի ճանապարհային քարտեզը և Հայաստանի դուրսբերման ժամանակացույցը: