Ռուսաստանի արտգործնախարարությունը հրապարակել է Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանինախագահների երեկ ստորագրած հետևյալ հայտարարությունը:
«Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարում են հետևյալի մասին.
1. Հայտարարվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողություններիլիակատար դադարեցման մասին 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00: 00-ից: ԱդրբեջանիՀանրապետություն և Հայաստանի Հանրապետությունը, այսուհետ կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերի վրա։
2. Աղդամի շրջանը վերադարձվում է Ադրբեջանի Հանրապետությանը մինչև 2020 թվականի նոյեմբերի 20-ը:
3. Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնությանխաղաղապահ զորակազմ՝ 1960 զինվորներով` հրաձգային զենքով, 90 զրահամեքենայով, 380 միավոր ավտոմոբիլային ևհատուկ տեխնիկայով:
4. Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայվում է հայկական զինված ուժերի դուրսբերմանըզուգահեռ։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի գտնվելու ժամկետը 5 տարի է՝ հաջորդ 5 տարվաավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից ոչ մեկը ժամկետի ավարտից վեց ամիս առաջ չհայտարարի այդ դրույթիկիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
5. Հակամարտության կողմերի համաձայնեցրած պայմանավորվածությունների կատարման նկատմամբ վերահսկողությունըբարձրացնելու նպատակով ստեղծվում է Հրադադարի վերահսկման խաղաղապահ կենտրոն։
6. Հայաստանի Հանրապետությունը մինչև 2020 թվականի նոյեմբերի 15-ը Ադրբեջանի Հանրապետությանն է վերադարձնումՔելբաջարի շրջանը, իսկ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1-ը ՝ Լաչինի շրջանը: Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որըկապահովի Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և միևնույն ժամանակ չի շոշափի ք. Շուշին, կմնա ՌուսաստանիԴաշնության խաղաղապահ առաքելության վերահսկողության տակ: Կողմերի համաձայնությամբ՝ առաջիկա երեք տարումկորոշվի Լաչինի միջանցքով երթևեկության նոր երթուղու կառուցման ծրագիրը, որը կապահովի Ստեփանակերտի ևՀայաստանի միջև կապը՝ հետագայում այդ երթուղու պահպանման համար ռուսական խաղաղապահ զորակազմիվերատեղաբաշխմամբ։ Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների,տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը երկու ուղղություններով:
7. Ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակիցշրջաններ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո:
8. Կատարվում է ռազմագերիների և այլ ձերբակալված անձանց ու զոհվածների դիակների փոխանակում:
9. Տարածաշրջանում բացվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Հայաստանի Հանրապետություննապահովում է տրանսպորտային հաղորդակցությունը Ադրբեջանի Հանրապետության և Նախիջևանի ԻնքնավարՀանրապետության արևմտյան շրջանների միջև՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների ևբեռների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողություննիրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները: Կողմերի համաձայնությամբ կապահովվիՆախիջևանի Ինքնավար Հանրապետությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտայինհաղորդակցությունների կառուցումը»:
Այս հայտարարությունը ստորագրելու որոշումը կայացվել է, երբ բանակը շարունակաբար պնդել է զինադադար ձեռք բերելուանհրաժեշտության մասին, ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այսպիսի որոշում կայացրել եմ այն բանից հետո, երբ, ըստ էության, բանակը շարունակաբար պնդել է նման քայլի գնալուանհրաժեշտությունը: Այսինքն պատկերացնո՞ւմ եք, չէ՞, երբ որ բանակն ասում է, որ պետք է կանգնել, որովհետև մենք ունենքորոշակի խնդիրներ, որոնց լուծման հեռանկարը կամ չի երևում, կամ էդ խնդիրները լուծելու ռեսուրսը սպառված է, կամ այդխնդիրների չլուծման, կամ այդ խնդիրների գոյության արդյունքում մենք ունենք որոշակի պրոբլեմներ», - նշել է վարչապետը:
Հայաստանում ներքաղաքական զարգացումներ են սկսել ստորագրված հայտարարության շուրջ: Նախագահ ԱրմենՍարգսյանը խորհրդակցություններ է հրավիրել:
Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող 17 կուսակցություն վաղը հանրահավաք է անելու Ազատության հրապարակում։Փաշինյանն իրավունք չունի ներկայացնել հայ ժողովրդին, ժամ առաջ պետք է հեռանա, ասել է հանրահավաքին միացած Հայհեղափոխական դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Սա կապիտուլյացիայի խայտառակ պայմանագիր է: Նախ այստեղ ուզում եմ շատ հստակ լինել` սա ընդդիմություն-իշխանություն պայքար չի, սա հայրենիքի բեկորները փրկելու քայլ է», - ասել է նա:
Երեկ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրեց, որ Արցախում պատերազմը դադարեցնելու մասինհայտարարություն է ստորագրել Ալիևի և Պուտինի հետ, կառավարության ու Ազգային ժողովի շենքերի մոտ հավաքվածքաղաքացիները բողոքի ակցիաներ կազմակերպեցին, որոնք հետո անկարգությունների վերածվեցին։ Հենց այդ ընթացքումցուցարարները, նկատելով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ծառայողական մեքենան, շրջափակել են այն, իջեցրել նրանմեքենայից ու դաժան ծեծի ենթարկել։
Նրան տեղափոխել են հիվանդանոց: Կյանքին վտանգ չի սպառնում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ուղիղ եթերում հայտարարեց, որ ԱԺ նախագահին ծեծի ենթարկողներից մի քանիսըձերբակալվել են: