Մատչելի հղումներ

Պառակտիչ ընտրություններից հետո երկու թևերի ամերիկացիները՝  երկիրն ավելի լավը դարձնելու մասին


Տարիների պառակտիչ քաղաքականություն, ամիսների բողոքներ և վիճարկվող ընտրություններ: Հոգնած և զայրացածամերիկացի ընտրողների համար: ի՞նչ է սպասվում Ջո Բայդենի նախագհ դառնալուց հետո:

«Կան մարդիկ, ովքեր պարզապես երբեք չեն պատրաստվում համախմբվել, բայց Բայդենը ստիպված է լինելու անել ամենինչ, որպեսզի բացը լրացնի: Ես պատկերացնում եմ, թե որքան ծանր աշխատանք է լինելու»,-կարծում է Բայդենի աջակիցը:

Ընտրությունների արդյունքները երկու կողմերում գտնվող մարդկանց օրեր շարունակ հեռանցում էին իրարից: Այժմ Բայդենիկողմնակիցները ցանկանում են առաջ շարժվել: Թրամփի կողմնակիցները, առանց ապացույցների, ընդառաջել եննախագահի հայտարարություններին ընտրությունների կեղծիքների մասին, և կոչ են անում վերահաշվարկ իրականացնել ուհետաքննություններ անցկացնել:

«Եթե խարդախության մասին նշաններ չկան, կարծում եմ, որ մենք կարող ենք առաջ շարժվել, ինչ արդյունք էլ որ լինի»,-ասումԹրամփի աջակիցը:

Շատերը հուսով են, որ երկու կողմերն էլ ի վերջո ընտրությունից ուշադրությունը կտեղափոխեն իրենց իսկ խնդիրների վրա:

Նախկին փոխնախագահի կանխատեսվող հաղթանակից հետո Թրամփի և Բայդենի կողմնակիցները դուրս եկանփողոց՝բաժանված Ամերիկա, բայց որոշ ընդհանուր նպատակներ ուրվագծելով:

«Նույնիսկ Թրամփի կողմնակիցների հետ միասին նրանք նույն երաժշտությունն են նվագում, բոլորը սիրում են նույներաժշտությունը: Եվ ես կարծում եմ, որ դա իրականում կդառնա բուժիչ »,-ասում է Բայդենի աջակիցը:

XS
SM
MD
LG