ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուջարիկին այսօր հարց է ուղղվել այն մասին, որ Ադրբեջանի պնդումը, թեվերցրել է Լեռնային Ղարաբաղի երկրորդ մեծ քաղաքը: Այնտեղ բոլոր հրադադարի ռեժիմներն անտեսվել են: Կա՞ որևէ բան,որ Գլխավոր քարտուղարը փորձում է անել, կարող է անել՝ վերջ տալու այս հակամարտությանը, որը հարվածներ է հասցնումքաղաքացիական տարածքներին:
Դյուջարիկը պատասխանել է. «Գլխավոր քարտուղարը շարունակում է ուշադիր հետևել դրան: Մենք շարունակում ենք շփվելկողմերի հետ տարբեր մակարդակներում, Մինսկի համանախագահների հետ: Քանի որ մենք տեսնում ենք արագ տեղիունեցող զարգացումները և ծանր մարտերի մասին լուրերը, մեր ամենամեծ անհանգստությունը խաղաղ բնակիչներիպաշտպանության և անվտանգության համար է:
Կողմերը բազմիցս պարտավորություններ են ստանձնել հումանիտար հրադադարի համար: Նրանք պարտավոր ենապահովել մարդասիրական օգնության պայմանները բոլոր կարիքավորների համար:
Նրանք պետք է հավատարիմ մնան միջազգային մարդասիրական օրենսդրությամբ ստանձնած իրենցպարտավորություններին՝ համոզվելու, որ խաղաղ բնակիչները չեն տուժում, քաղաքացիական անձինք պաշտպանվում են,ինչպես նաև քաղաքացիական ենթակառուցվածքները:
Խաղաղ և կայուն կարգավորմանը հասնելու համար բանակցություններն այլևս անփոխարինելի են»: