ՄԱԿ գլխավոր քարտուղարությունը խստորեն դատապարտում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքումբնակեցված տարածքների վրա բոլոր հարձակումները, այդ թվում Բարդա քաղաքի վրա իրականացված հարվածները,որոնք, ըստ հաղորդումների, սպանել և վիրավորել են շատերին ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանգոտում Ստեփանակերտի և այլ բնակավայրերի գնդակոծությունները: «Նման հարձակումների արդարացում չի կարող լինել»,-գրված է ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դյուժարիկի տարածած հաղորդագրության մեջ :
«Մենք կրկին կրկնում ենք Գլխավոր քարտուղարի կոչը կողմերին հումանիտար հրադադարն անհապաղ իրականացնելումասին, որը կողմերը պարտավորվել են կատարել և լիովին պահպանել իրենց պարտավորությունները՝ պաշտպանելովքաղաքացիական ենթակառուցվածքները: Ընթացող ռազմական գործողություններն անընդունելի են և պետք է անհապաղդադարեցվեն»:
Ըստ նույն հայտարարության՝ որպես շարունակական հակամարտության մարդասիրական ազդեցության մի քանի օրինակ,ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամն (ՅՈՒՆԻՍԵՖ) այսօր հայտնել է, որ մեկ ամիս տևած մարտերի ընթացքում ավելի քան 130,000մարդ տեղահանվել է, վնասվել 76 դպրոց և մանկապարտեզ, հրթիռակոծվել է ծննդատուն: Անթիվ երեխաներ քաղաքացիական բնակավայրերում ամենօրյա հրթիռային հարվածների հոգեբանական ազդեցության սպառնալիքի տակեն: