BBC լրատվականի հետ հարցազրույցում ԱՄՆ-ում ինֆեկցիոն հիվանդությունների մասնագետ Էնթոնի Ֆաուչին անդրադարձել է COVID-19-ի դեմ պատվաստանյութի թեմային:
Պատասխանելով ընտրչարշավի ժամանակ նախագահ Թրամփի այն պնդմանը, որ մինչև տարեվերջ պատվաստանյութը հասանելի կլինի ամերիկացիների համար, Ֆաուչին ասել է,- "Դեկտեմբերի սկզբին պարզ կլինի, թե արդյո՞ք COVID-19-ի դեմ պատվաստանյութն անվտանգ է ու արդյունավետ":
Ֆաուչին նաև ընդգծել է, որ համատարած օգտագործման համար պատվաստանյութը հասանելի չի լինի առնվազն նախքան 2021-ի տարեվերջ:
ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետևանքով մահացել է առնվազն 225 հազար մարդ: