Հայաստանն ու Ադրբեջանը մեղադրել են միմյանց երկուշաբթի առավոտյան ուժի մեջ մտնելուց հետո ԱՄՆ միջնորդությամբկնքված հրադադարի պայմանագիրը խախտելու մեջ:
Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ ադրբեջանական ուժերը գնդակոծել են Ղարաբաղիհայության կողմից պաշտպանվող առաջնագծի դիրքերը հյուսիսարևելյան և հարավարևելյան ուղղություններում:
Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունն իր հերթին հայտարարել է, որ իր զորքերը հայկական հրետանային կրակիտակ են ընկել Ղարաբաղի շուրջ «շփման գծի» մի քանի հատվածներում՝ պնդելով, որ հայկական ուժերը գնդակոծել են նաևՂարաբաղից հյուսիս-արևելք գտնվող Ադրբեջանի բնակելի շրջաններ:
«Ադրբեջանական կողմը ցուցաբերում է զսպվածություն», - ՌԻԱ «Նովոստի» գործակալությանը ասել է Ադրբեջանի նախագահԻլհամ Ալիևը:
Ղարաբաղի հայկական բանակը կտրականապես հերքել է իր կողմից զինադադարի խախտումը` ասելով, որ Բաքուն «հող էպատրաստում հետագա սադրանքների համար»:
«Հայկական կողմը շարունակում է խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը», -գրել էր Հայաստանի վարչապետ ՆիկոլՓաշինյանը տեղական ժամանակով առավոտյան ժամը 8-ի զինադադարի համաձայնագրի ուժի մեջ մտնելուց երկու ժամանց:
«Չնայած որոշ սադրանքների, հրադադարը հիմնականում պահպանվում է»,-կեսօրին գրել էր Փաշինյանը:
Երկու ժամ անց Ղարաբաղի Պաշտպանության բանակը հայտնել էր, որ ադրբեջանական զորքերը հարձակում են սկսելհարավարեւելյան ուղղությամբ իր առաջնագծի դիրքերի վրա, և իրենց ուժերը փորձում են հետ մղել հարձակումը:
Լեռնային Ղարաբաղի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի փոխանցմամբ՝ հրադադարից հետոհրթիռակոծությունների հետևանքով Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղում զոհվել է 1 և վիրավորվել 2քաղաքացիական անձ:
Հիշեցնենք, որ հրադադարի մասին համաձայնագիրը հայտարարվեց կիրակի ուշ երեկոյան Հայաստանի և Ադրբեջանիարտաքին գործերի նախարարների՝ Վաշինգտոնում ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների և ԵԱՀԿ Մինսկի խմբիհամանախագահող ամերիկացի, ռուս և ֆրանսիացի դիվանագետների հետ անցկացրած մի շարք բանակցություններիարդյունքում:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի ուշ թվիթով շնորհավորեց Փաշինյանին և Ալիևին գործարքի առթիվ:
Ռուսաստանը և Ֆրանսիան արդեն միջնորդել են հայ-ադրբեջանական զինադադարի մասին համաձայնագրերը,համապատասխանաբար, հոկտեմբերի 10-ին և հոկտեմբերի 17-ին: Այդուհանդերձ, ռազմական գործողություններըՂարաբաղում չդադարեցին, պատերազմող կողմերը միմյանց մեղադրեցին պայմանավորվածությունը չհարգելու մեջ: