Նյու Հեմփշիրում ընտրարշավի ժամանակ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կրկին խոսել է հայերի մասին: «Հայերը հիանալի ժողովուրդ են, նրանք արիաբար մարտնչում են: Կօգնենք հարթել նրանց խնդիրները՝ մահն ու կռիվը", ասել է նախագահն , ապա նայելով հանրահավաքին ներկա հայերին, հավելել,- "Գնացեք և ասեք ձեր ժողովրդին, որ այս հարցը կլուծենք: Դա հեշտ է, երբ գիտես թե ինչ պետք է արվի":
Նա նաև նշել է, որ երեկ Օհայո նահանգով անցնելիս կրկին նկատել է հայ ցուցարարների դրոշներն ու հիացել նրանց ոգով:
ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայանն էլ ավելի վաղ ասել էր, որ Ադրբեջանին մղում են կրակի դադարեցման պայմանավորվածության, և որ Հայաստանն արդեն ընդունել է հրադադարի ռեժիմը: