Միջուկային զենքի արգելման պայմանագիրը վավերացվել է ՄԱԿ-ի անդամ 50 երկրների կողմից, որն ուժի մեջ կմտնի հունվարի 22-ին:Իր ելույթում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեսը գովաբանել է մասնակից հիսուն երկրների և հակա-միջուկային ակտիվիստների "նշանակալի աշխատանքը":
"Պայմանագիրը որևէ միջուկային զենքի օգտագործման աղետալի հետևանքներին անդրադառնալու համաշխարհային շարժման մի մասն է",- ասված է Գուտիերեսի հայտարարությունում:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահը ողջունել է պայմանագիրը և ասել. "Այսօր մարդկության հաղթանակի օր է և ավելի ապահով ապագայի սկիզբ":Մի շարք երկրներ ինչպիսիք են Նիգերիան, Մալազիան, Իռլանդիան և Մալթան միացել էին պայմանագրին Նագասակիի և Հիրոշիմայի վրա միջուկային հարձակման 75 ամյակի կապակցությամբ:
Այս շարժմանը խստորեն դեմ են Ամերիկայի Միացյալն Նահանգները և միջուկային զենք ունեցող շատ այլ խոշոր երկրներ: