Կոլումբիան դարձել է աշխարհում ութերորդ երկիրը, ուր COVID-19-ով հիվանդների թիվն անցնում 1մլն-ի շեմը՝ հաջորդելով ԱՄՆ-ին, Հնդկաստանին, Բրազիլիային, Ռուսաստանին, Ֆրանսիային, Արգենտինային և Իսպանիային:
ԱՄՆ-ը մեկ օրում վարակվածների թվի նոր ռեկորդ է սահմանել ուրբաթ օրը՝ արձանագրելով 83,757 նոր դեպքեր: ԱՄՆ-ի փոխնախագահի անձնակազմի ղեկավար Մարք Շորթը նույնպես աշխտորոշվել է վիրուսով և անցել կարանտինի: ԱՄՆ փոխնախագահն ու տիկինը վարակված չեն. թեստի արդյունքները եղել են բացասական:
Վաշինգտոնի համալսարանի նոր տվյալների համաձայն ԱՄՆ-ում COVID-19-ով պայմանավորված մահերի թիվը կարող է գերազանցել կես միլիոնը նախքան փետրվար ամիսը, եթե ոչ բոլոր ամերիկացիները դիմակներ կրեն:
ԱՄՆ-ում վարակվածների թվի աճը նման է եվրոպական մի շարք երկրներում նկատվող աճին:
Եվրամիության հիվանդությունների վերահսկման կազմակերպությունը և Հիվանդությունների ախտորոշման և կանխարգելման եվրոպական կենտրոնը միացել են Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը՝ ահազանգելով COVID-19 վիրուսի նոր դեպքերի մասին:
Գիտնականներն աշխարհի շուրջ աշխատում են COVID-19-ի դեմ անվտանգ և արդյունավետ պատվաստանյութ ստեղծելու ուղղությամբ: Վիրուսն աշխարհում արդեն խլել է 1.1մլն մարդու կյանք և վարակել ավելի քան 42մլն մարդու: